Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Իսրայելի արքան ասաց. «Ավա՜ղ, Տերը պաշարել է իրար մոտ հավաքված երեք թագավորներիս, որ նրանց մովաբացիների ձեռքը հանձնի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Իսրայելի թագավորն ասաց. «Ափսո՜ս, որ Տերը կանչել է երեք թագավորներիս, որ Մովաբի թագավորի ձեռքը մատնի»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:10
8 Խաչաձեւ Հղումներ  

Քո որդիները տարակուսած քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում։ Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն։ Նրանց մեջ Տիրոջ բարկությունն է լցված, նրանք խզված են Տիրոջից՝ Աստծուց։


Սոսկալի սովը պիտի սպառնա ձեզ, և երբ քաղցած լինեք, պիտի վշտանաք, հայհոյանք թափեք իշխանի ու աշխարհի հասցեին։ Իրենց աչքերը պիտի ուղղեն դեպի վեր՝ երկնքին,


Մարդու անմտությունն ապականում է նրա ճանապարհը, և իր սրտում մեղքը Աստծուն է վերագրում։


Մինչ Եղիսեեն խոսում էր նրանց հետ, պատգամավորը եկավ նրանց մոտ և ասաց. «Ահա այս չարիքը Տիրոջից է. Տիրոջ վրա էլ ի՞նչ հույս դնեմ»։


Կայենն ասաց Տիրոջը՝ Աստծուն. «Իմ մեղքը շատ մեծ է թողության արժանանալու համար։


Իսրայելի արքան, Հուդայի արքան և Եդովմի արքան գնացին, յոթ օրվա ճանապարհ կտրեցին, սակայն ջուր չկար ո՛չ բանակի, ո՛չ էլ իրենց հետ եղող անասունների համար։


Հովսափատն ասաց. «Մի՞թե այստեղ Տիրոջ մի մարգարե չկա, որ նրա միջոցով Տիրոջը հարցնենք»։ Իսրայելի արքայի ծառաներից մեկն ասաց. «Այստեղ է Սափատի որդի Եղիսեեն, որը Եղիայի ձեռքին ջուր էր լցնում»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ