Նեքավով փարավոնը գերեվարեց նրան և փոխադրեց Դեբղաթա, Եմաթի երկիրը՝ վերջ դնելով նրա թագավորությանը։ Նեքավով փարավոնը հարյուր տաղանդ արծաթ ու տասը տաղանդ ոսկի հարկ դրեց երկրի վրա։
Եվ Նեքավով փարավոնը նրան բանտարկեց Եմաթի երկրում՝ Ռեբզայի մեջ, որպեսզի չթագավորի Երուսաղեմում, և երկրի վրա տուգանք դրեց՝ հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի։
Սողոմոնն ու նրա հետ նաև Իսրայելի ողջ ժողովուրդը մեծ բազմությամբ, որ եկել էին Եմաթի արևմուտքից մինչև Եգիպտոսի գետը ընկած տարածքից, այդ օրը Տիրոջ առջև, նրա համար շինված տանը տոն արեցին յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին և ուրախացան։
Հուդայի արքա Եզեկիան Ասորեստանի արքայի մոտ՝ Լաքիս, դեսպաններ ուղարկեց և ասաց. «Մեղանչել եմ, հե՛տ դարձիր իմ երկրից, և ինչ տուգանք որ ինձ վրա դնես, կհատուցեմ»։ Ասորեստանի արքան Հուդայի արքա Եզեկիայի վրա երեք հարյուր տաղանդ արծաթ և երեսուն տաղանդ ոսկի տուգանք դրեց,
Այդ օրերին Եգիպտոսի արքա Նեքավով փարավոնը Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի արքայի վրա։ Հովսիա արքան նրան դեմ գնաց, և երբ Նեքավովը տեսավ նրան, Մակեդովում սպանեց նրան։
Հովակիմն արծաթն ու ոսկին տալիս էր փարավոնին, սակայն փարավոնի պահանջածի չափով արծաթ վճարելու համար երկրի վրա հարկ դրեց։ Ամեն մեկն իր համար սահմանված հարկի համեմատ արծաթ ու ոսկի էր տալիս՝ Նեքավով փարավոնին տալու համար։
Եթե երկու տղամարդ կռվելիս զարնվեն մի հղի կնոջ, և կինը, երեխան դեռ չձևավորված, վիժի, հարվածողը թող հատուցի վնասն ըստ կնոջ ամուսնու պահանջի և ըստ դատավորների։
և եգիպտացիների արքա Նեքավով փարավոնի զորաբանակի մասին, որը գտնվում էր Եփրատ գետի մոտ՝ Քարքամիսում, և որին Հովսիայի որդու՝ Հուդայի երկրի արքա Հովակիմի չորրորդ տարում ջախջախեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան։