Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Նեքավով փարավոնը նրանց վրա թագավոր նստեցրեց Հուդայի երկրի արքա Հովսիայի որդի Եղիակիմին իր հոր՝ Հովսիայի փոխարեն. նրա անունը փոխեց և Հովակիմ դրեց, իսկ Հովաքազին առավ տարավ Եգիպտոս, որտեղ և նա մեռավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Եվ Նեքավով փարավոնը Հովսիայի որդուն՝ Եղիակիմին, թագավոր դրեց իր հայր Հովսիայի փոխարեն և նրա անունը Հովակիմի փոխեց, իսկ Հովաքազին վերցրեց ու տարավ Եգիպտոս, և նա մեռավ այնտեղ։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:34
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե [Երկրի փրկիչը] և Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթին կնության տվեց նրան, ապա Հովսեփը դուրս եկավ փարավոնի առջևից։


Այդ օրերին Եգիպտոսի արքա Նեքավով փարավոնը Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի արքայի վրա։ Հովսիա արքան նրան դեմ գնաց, և երբ Նեքավովը տեսավ նրան, Մակեդովում սպանեց նրան։


Բաբելոնի արքան նրա փոխարեն թագավոր նստեցրեց նրա որդուն՝ Մեթթանիային, և նրա անունը դրեց Սեդեկիա։


Հովսիայի որդիները. անդրանիկը՝ Հովաքազ, երկրորդը՝ Հովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Աղում։


նաև Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի օրոք՝ մինչև Հուդայի արքա Հովսիայի որդի Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի բնակչության գերությունը, որ տեղի ունեցավ նույն տարվա հինգերորդ ամսին։


Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի օրերին Տերն իր խոսքն ուղղեց Երեմիային՝ ասելով.


հյուսիսից անցնում են Բեթարաբայի թիկունքից և իջնում Արաբա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ