Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 46:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 և եգիպտացիների արքա Նեքավով փարավոնի զորաբանակի մասին, որը գտնվում էր Եփրատ գետի մոտ՝ Քարքամիսում, և որին Հովսիայի որդու՝ Հուդայի երկրի արքա Հովակիմի չորրորդ տարում ջախջախեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եգիպտոսի մասին, Եգիպտոսի Նեքավով փարավոնի զորքի մասին, որ Եփրատ գետի մոտ՝ Քարքեմիշում էր, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ջախջախեց Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում.

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 46:2
16 Խաչաձեւ Հղումներ  

Դու ապավինել ես այդ ջախջախված եղեգի՞ն՝ Եգիպտոսի՞ն, որին եթե մարդ հենվի, ձեռքը կծակի, ու նա կխոցվի դրանից։ Այդպիսին է փարավոնը՝ Եգիպտոսի արքան, բոլոր նրանց համար, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա”։


Այդ օրերին Եգիպտոսի արքա Նեքավով փարավոնը Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի արքայի վրա։ Հովսիա արքան նրան դեմ գնաց, և երբ Նեքավովը տեսավ նրան, Մակեդովում սպանեց նրան։


Նեքավով փարավոնը գերեվարեց նրան և փոխադրեց Դեբղաթա, Եմաթի երկիրը՝ վերջ դնելով նրա թագավորությանը։ Նեքավով փարավոնը հարյուր տաղանդ արծաթ ու տասը տաղանդ ոսկի հարկ դրեց երկրի վրա։


Եգիպտոսի փարավոնն այլևս իր երկրից դուրս չեկավ, որովհետև Բաբելոնի արքան գրավել էր Եգիպտոսի հեղեղատից մինչև Եփրատ գետը, այն ամենը, ինչ պատկանում էր Եգիպտոսի արքային։


կպատասխանի. «Մի՞թե ես չնվաճեցի այն աշխարհը, որ բարձր է Բաբելոնից, և Քաղանեն, որտեղ աշտարակը կառուցվեց։ Ես գրավեցի նաև Արաբիան, Դամասկոսն ու Սամարիան։


Ահավասիկ Տերը, բազմած թեթև ամպի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն։


Այն օրը Տիրոջ զոհասեղանը լինելու է եգիպտացիների երկրում, նրանց սահմաններում Տիրոջ պատվին կանգնեցվելու է հուշակոթող,


Այս է Երեմիային ուղղված խոսքը՝ Հուդայի ժողովրդի մասին, ասված Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում, որ համապատասխանում է բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջին տարուն,-


նաև եգիպտացիների արքա փարավոնին, նրա պաշտոնյաներին և նրա մեծամեծներին, նրա ամբողջ ազգին,


ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։


Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Տերը խոսեց ինձ հետ՝ ասելով.


պիտի գա ու հարված հասցնի եգիպտացիների երկրին. ում մահ է վիճակված, մահվան պիտի դատապարտի, ում գերություն՝ գերության, ում սուր՝ սրի։


Ահա այն խոսքը, որ Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Երեմիա մարգարեն հայտնեց Ներիայի որդի Բարուքին, որն այն ժամանակ մատյանում Երեմիայի բերանից գրի առավ այս բաները։


Գուժե՛ք Եգիպտոսում, ձա՛յն արձակեք Մագդողում, իմա՛ց տվե՛ք Մեմփիսին, ազդարարե՛ք Տափնասին. «Արի՛, պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը կերավ քո ճյուղերը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ