Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 19:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 դնչակալ հագցրին, վանդակի մեջ տարան բաբելացիների արքայի մոտ, բանտ դրեցին, որպեսզի Իսրայելի լեռների վրա նրա ձայնն այլևս չլսվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ նրան կարթերով դրեցին վանդակի մեջ ու տարան Բաբելոնի թագավորի մոտ. նրան բանտարկեցին բերդում, որպեսզի նրա ձայնն այլևս չլսվի Իսրայելի լեռների վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 19:9
11 Խաչաձեւ Հղումներ  

գիտեմ նաև քո զայրույթն իմ դեմ։ Քո խռովքը հասել է ականջիս։ Ես կարթ կգցեմ քո քթին, սանձ կդնեմ քո կզակին, քեզ հետ կուղարկեմ այն ճանապարհով, որով եկել ես։


Նեքավով փարավոնը գերեվարեց նրան և փոխադրեց Դեբղաթա, Եմաթի երկիրը՝ վերջ դնելով նրա թագավորությանը։ Նեքավով փարավոնը հարյուր տաղանդ արծաթ ու տասը տաղանդ ոսկի հարկ դրեց երկրի վրա։


Նա Հովաքինին, թագավորի մորը, նրա կանանց ու ներքինիներին, երկրի զորավոր մարդկանց Երուսաղեմից գերության տարավ Բաբելոն։


Հովակիմի վրա հարձակվեց Բաբելոնի արքա Նաբուքոդոնոսորը և նրան կապեց պղնձե շղթաներով ու տարավ Բաբելոն։


Ահավասիկ քո աչքերը և քո սիրտը հակված են ոչ թե դեպի բարություն, այլ դեպի ագահություն, դեպի անպարտ արյունահեղություն, դեպի անիրավություն ու սպանություն։


Հանդգնությամբ որս էր անում, քաղաքներ կործանում, մռնչոցով երկիրն ամբողջովին ավերում։


տկարացածին չեք զորացրել, հիվանդացածին չեք բժշկել, չարչարվածին չեք խնամել, վիրավորվածին չեք փաթաթել, մոլորվածին հետ չեք դարձրել, կորածին չեք փնտրել, դիմացկունին տանջել եք։


«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի լեռներին վրա և ասա՛. “Լսե՛ք Տիրոջ պատգամները։


«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Իսրայելի այդ լեռները, մարգարեացի՛ր դրանց դեմ


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ