Հուդայի ամբողջ ժողովուրդը վերցրեց տասնվեցամյա Ազարիային և թագավոր նստեցրեց նրա հայր Ամասիայի փոխարեն։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծառաները նրա մարմինը տարան Մակեդովից, բերեցին Երուսաղեմ և թաղեցին իր գերեզմանում։ Երկրի ժողովուրդը բերեց Հովսիայի որդի Հովաքազին և օծեց նրան ու նրա հոր փոխարեն թագավոր նստեցրեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա ծառաները նրա դիակը դրեցին կառքի մեջ և այն բերեցին Երուսաղեմ ու թաղեցին իր գերեզմանում։ Երկրի ժողովուրդը վերցրեց Հովսիայի որդի Հովաքազին, և նրան օծեցին ու թագավոր դրեցին իր հոր փոխարեն։ |
Հուդայի ամբողջ ժողովուրդը վերցրեց տասնվեցամյա Ազարիային և թագավոր նստեցրեց նրա հայր Ամասիայի փոխարեն։
Բայց ժողովուրդը կոտորեց Ամովն արքային սպանողներին և նրա փոխարեն թագավոր նստեցրեց նրա որդուն՝ Հովսիային։
դրա համար ես քեզ պիտի տանեմ քո նախնիների գիրկը. դու թաղվելու ես քո տեղում՝ Երուսաղեմում, և քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի՝ Երուսաղեմի վրա”»։
Եգիպտոսի արքա Նեքավով փարավոնը հարձակվեց Ասորեստանի արքայի վրա Եփրատ գետի ուղղությամբ։ Հովսիա արքան գնաց նրա դեմ,
Նրա ծառաները հանեցին նրան իր մարտակառքից ու դրեցին նրա երկրորդ մարտակառքի մեջ ու տարան Երուսաղեմ։ Նա մեռավ ու թաղվեց իր նախնիների մոտ, և ամբողջ Հուդան ու Երուսաղեմը սուգ արեցին Հովսիայի վրա։
Լաց մի՛ եղեք մեռածի վրա, մի՛ ողբացեք նրան, այլ լալով լացեք նրա՛ վրա, ով կհեռանա և այլևս չի դառնա ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը։
Այսպես է ասում Տերը Հովսիայի որդի Սելենի մասին, որը թագավորեց՝ հաջորդելով իր հայր Հովսիային, և որն այդտեղից դուրս էր եկել. «Նա այլևս չի վերադառնա,