Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 22:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Այսպես է ասում Տերը Հովսիայի որդի Սելենի մասին, որը թագավորեց՝ հաջորդելով իր հայր Հովսիային, և որն այդտեղից դուրս էր եկել. «Նա այլևս չի վերադառնա,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Որովհետև Հուդայի թագավոր Հովսիայի որդի Սեղղումի մասին, որ թագավորեց իր հոր՝ Հովսիայի փոխարեն, որ այստեղից դուրս եկավ, Տերն այսպես է ասում. “Այլևս հետ չպիտի դառնա։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 22:11
10 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրերին Եգիպտոսի արքա Նեքավով փարավոնը Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի արքայի վրա։ Հովսիա արքան նրան դեմ գնաց, և երբ Նեքավովը տեսավ նրան, Մակեդովում սպանեց նրան։


Ծառաները նրա մարմինը տարան Մակեդովից, բերեցին Երուսաղեմ և թաղեցին իր գերեզմանում։ Երկրի ժողովուրդը բերեց Հովսիայի որդի Հովաքազին և օծեց նրան ու նրա հոր փոխարեն թագավոր նստեցրեց։


Քսաներեք տարեկան էր Հովաքազը, երբ թագավոր դարձավ։ Նա երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ամիտալ էր։ Նա լեբնացի Երեմիայի դուստրն էր։


Նեքավով փարավոնը նրանց վրա թագավոր նստեցրեց Հուդայի երկրի արքա Հովսիայի որդի Եղիակիմին իր հոր՝ Հովսիայի փոխարեն. նրա անունը փոխեց և Հովակիմ դրեց, իսկ Հովաքազին առավ տարավ Եգիպտոս, որտեղ և նա մեռավ։


Հովսիայի որդիները. անդրանիկը՝ Հովաքազ, երկրորդը՝ Հովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Աղում։


Եփրեմի իշխանները՝ Հովնանի որդի Ազարիան, Մոսոլամովթի որդի Բարաքիան, Սելեմի որդի Եզեկիան և Քադլիի որդի Ամասիան ելան պատերազմից եկողների դեմ և ասացին նրանց.


Քեղկիան և նրանք, որոնց արքան ուղարկել էր, գնացին Օղդան մարգարեուհու՝ Եսերի որդի Թակուաթի որդի Սելեմի կնոջ մոտ, որը պահում էր պատվիրանները [𝕸 և Ο΄ հանդերձները]։ Նա ապրում էր Երուսաղեմի Մասենա թաղամասում։ Նրան պատմեցին այդ խոսքերը։


Նրանք չեն վերադառնա այն երկիրը, ուր իրենք հոգով ուխտած կլինեն վերադառնալ,


Խոսքը, որ եղավ Եզեկիայի որդու՝ Ամարիայի որդու՝ Գողգողիայի որդու՝ Քուսիի որդուն՝ Սոփոնիային, Հուդայի արքայի՝ Ամովնի որդու՝ Հովսիայի օրերում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ