Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Ծառաները նրան տարան Երուսաղեմ և այնտեղ թաղեցին իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Նրա ծառաները նրան կառքով տարան Երուսաղեմ և թաղեցին իր գերեզմանում իր հայրերի հետ Դավթի քաղաքում։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:28
9 Խաչաձեւ Հղումներ  

Նրա ծառաները հանեցին նրան իր մարտակառքից ու դրեցին նրա երկրորդ մարտակառքի մեջ ու տարան Երուսաղեմ։ Նա մեռավ ու թաղվեց իր նախնիների մոտ, և ամբողջ Հուդան ու Երուսաղեմը սուգ արեցին Հովսիայի վրա։


Ծառաները նրա մարմինը տարան Մակեդովից, բերեցին Երուսաղեմ և թաղեցին իր գերեզմանում։ Երկրի ժողովուրդը բերեց Հովսիայի որդի Հովաքազին և օծեց նրան ու նրա հոր փոխարեն թագավոր նստեցրեց։


Նրա դին դրեցին ձիերի վրա, բերեցին ու թաղեցին իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։


Նա կենդանի-կենդանի այրեց բարձունքների բոլոր քրմերին, որոնք գտնվում էին զոհասեղանների մոտ, դրանց վրա էլ այրեց մարդկանց ոսկորները և դրանից հետո վերադարձավ Երուսաղեմ։


Նրա ծառաները նրա դեմ ելան, դավաճանեցին նրան և Գաղաադում բնակվող Մաալոնի տանը սպանեցին Հովասին։


Նա հրամայեց փնտրել գտնել Օքոզիային։ Նրան բռնեցին, մինչ բուժվում էր Սամարիայում։ Նրան բերեցին Հեուի մոտ, որը սպանեց նրան։ Նրան թաղեցին այնտեղ, քանզի ասացին. «Հովսափատի որդին է, որն իր ամբողջ սրտով Տիրոջն էր փնտրում»։ Եվ Օքոզիայի տան մեջ չգտնվեց մեկը, որ ձեռքն առներ թագավորական իշխանությունը։


Եվ Դավիթը գնաց իր նախնիների մոտ։ Նա թաղվեց Դավթի քաղաքում։


Հովրամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր նախնի Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Օքոզիան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ