Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա չար ընթացք ունեցավ Տիրոջ առջև, հետևեց այն ազգերի գարշությանը, որոնց Տերը վռնդել էր Իսրայելի որդիների առջևից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ այն ազգերի գարշությունների նման, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։ |
«Քանի որ Հուդայի արքա Մանասեն այս գարշություններն արեց իմ առջև, առավել չարիք գործեց, քան ամորհացիներն էին արել իմ առջև, իր կուռքերով Հուդայի երկրին մեղանչել տվեց,
Մանավանդ Մանասեն չափազանց շատ անմեղ արյուն թափեց, այնպես որ Երուսաղեմը ծայրեծայր արյամբ լցրեց, բացի այն մեղքերից, որոնցով Տիրոջ առջև Հուդայի երկրին մեղանչել ու չարիք գործել տվեց”»։
Նա պաշտամունքային փայտե սյուն կանգնեցրեց Տիրոջ տանը, որի համար Տերն ասել էր Դավթին ու նրա որդի Սողոմոնին՝ «Իմ անունը հավիտյան դնելու եմ այս տան մեջ, Իսրայելի բոլոր ցեղերի միջից իմ ընտրած Երուսաղեմի մեջ։
Այս ամենը նրա համար, որ ինձ լքեցին, խունկ ծխեցին օտար աստվածներին, որպեսզի իրենց ձեռքի գործերով ինձ բարկացնեն, և բորբոքվի իմ բարկությունն այդ տեղի վրա և չմեղմանա”։
Հուդայի բոլոր մեծամեծները, քահանաներն ու երկրի ժողովուրդը բազմապատկեցին հեթանոս ազգերի գարշելի անօրենությունները և պղծեցին Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը։
Իմաստությունը լավ է պատերազմի սարքերից, իսկ մեկ մեղավորը շատ բարիքներ կարող է կորստյան մատնել։
Ու ես պիտի անդրադառնամ նրանց խաբեություններին և հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետև կանչեցի, բայց ինձ չլսեցին, խոսեցի, բայց ականջ չդրեցին, չարիք գործեցին իմ առաջ և ընտրեցին այն, ինչ ես չէի կամենում»։
Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով և այն ամենի պատճառով, որ նա կատարեց Երուսաղեմում, նրանց աշխարհի բոլոր թագավորությունների տանջանքին պիտի մատնեմ։
և կիմանաք, որ ես եմ Տերը։ Դուք ըստ իմ օրենքների չընթացաք, իմ իրավունքը չգործադրեցիք, այլ ձեր շուրջը գտնվող ազգերի կրոնների համաձայն շարժվեցիք”»։
Սամարիան նույնպես քո մեղքերի կեսը չգործեց։ Իսկ դու բազմապատկեցիր քո անօրենություններն ավելի, քան նրանք, և քո գործած բոլոր անօրենություններով քո քույրերին արդարացրիր։
Կասես. “Տերը՝ Ամենակալն Աստված, այսպես է ասում. ո՛վ քաղաք, որ իր մեջ արյուն է թափում, որպեսզի իր ժամանակը հասնի. իր ներսում խորհուրդներ է անում, որպեսզի նրանց արյունով իրեն պղծի։
Նույն կերպ չվարվես Տիրոջ՝ քո Աստծու նկատմամբ, որովհետև նրանք հանուն իրենց աստվածների գարշելի բաներ են անում, որոնք ատելի են Տիրոջը, որովհետև նրանք իրենց տղաներին ու աղջիկներին հանուն իրենց աստվածների այրում են կրակի վրա»։