Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Նա վերականգնեց իր հայր Եզեկիայի կործանած պաշտամունքի վայրերը, վերակառուցեց Բահաղի զոհասեղանը, վերականգնեց փայտե սյան պաշտամունքը, ինչպես արել էր Իսրայելի Աքաաբ արքան, երկրպագեց երկնքի բոլոր զորություններին ու պաշտեց դրանք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Նա կրկին շինեց այն Բարձր տեղերը, որոնք քանդել էր իր հայր Եզեկիան, զոհասեղաններ կանգնեցրեց Բահաղի համար և Աստարովթ շինեց, ինչպես շինել էր Իսրայելի Աքաաբ թագավորը, և երկրպագեց երկնքի բոլոր զորություններին ու պաշտեց նրանց։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:3
23 Խաչաձեւ Հղումներ  

Նա վերացրեց պաշտամունքի վայրերը, խորտակեց քարե սյուները, ջարդուփշուր արեց փայտե սյուները, Մովսեսի շինած պղնձե օձը, քանի որ մինչև այդ օրը Իսրայելի որդիները զոհ էին մատուցում նրան և այն կոչում էին Նեեսթան [Օձի պղնձե կուռք]։


Նրանք անտեսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու բոլոր պատվիրանները, իրենց համար ձուլածո երկու երինջներ պատրաստեցին, երկնքի զորություններին երկրպագեցին, պաշտեցին Բահաղին,


և գնալով պաշտի օտար աստվածների, երկրպագի նրանց, արեգակին կամ լուսնին կամ երկնքի զարդերից որևէ մեկին, որոնք ես չեմ հրամայել


Եվ կամ չլինի, որ դեպի երկինք նայելով, արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով՝ մոլորվեք ու դրանց երկրպագեք ու դրանց պաշտեք։ Սրանք Տերը՝ Աստված, տվել է երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդներին։


և Աքաաբի տան բոլոր գործերը. ըստ նրա խորհուրդների գնացիք, որ ձեզ մատնեմ կորստյան և քո բնակիչներին՝ սուլոցի. ժողովուրդների նախատինքները կընդունեք»։


չե՞նք տեսնում միթե, որ լուսավորող արեգակն անգամ հյուծվում է մի օր, լուսինը՝ մաշվում. այդ նրանցից չէ,


Իր թագավորության ութերորդ տարում, երբ Հովսիան տակավին երիտասարդ էր, սկսեց փնտրել Տիրոջը՝ իր նախնի Դավթի Աստծուն, իսկ իր թագավորության տասներկուերորդ տարում սկսեց Հուդան ու Երուսաղեմը մաքրել պաշտամունքի բարձունքներից, պաշտամունքային փայտե սյուներից ու ձուլածո կուռքերից։


Դա այն Եզեկիան չէ՞, որ քանդեց նրա զոհասեղանները, պաշտամունքի բարձունքները և ասաց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին. “Միայն այս զոհասեղանի առջև պետք է երկրպագեք և այս զոհասեղանի վրա պիտի զոհ մատուցեք”։


Ինձ ասացիր, թե՝ “Տիրոջը՝ Աստծուն ենք ապավինում”։ Դա նա չէ՞, որի բարձունքներն ու զոհասեղանները Եզեկիան ոչնչացրեց և Հուդային ու Երուսաղեմին ասաց. “Միայն Երուսաղեմի զոհասեղանի առջև՛ երկրպագեք”։


Նա ընթացավ Աքաաբի տոհմի ճանապարհով, չարիք գործեց Տիրոջ առջև, ինչպես Աքաաբի տունն էր արել, որովհետև նա Աքաաբի տան փեսան էր։


Նա ընթացավ Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տոհմը, քանի որ Աքաաբի դուստրը նրա կինն էր։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև,


Նրանք առան իրենց տրված զվարակը և այդպես արեցին. նրանք առավոտից մինչև կեսօր դիմելով Բահաղին՝ ասում էին. «Լսի՛ր մեզ, Բահա՜ղ, լսի՛ր մեզ»։ Բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան։ Նրանք ցատկոտում էին իրենց կառուցած զոհասեղանի շուրջը։


Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։


Տիրոջ՝ քո Աստծու զոհասեղանի շուրջը պաշտամունքային ոչ մի փայտյա սյուն մի՛ կանգնեցրու, ոչ էլ որևէ ծա՛ռ տնկիր՝ պաշտելու համար,


Եթե քո մեջ, քո քաղաքներից մեկում, որը Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, գտնվի մի այր կամ կին, որը չար գործ անի Տիրոջ՝ քո Աստծու առջև, դրժի նրա ուխտը,


որպեսզի ձեզ չսովորեցնեն անել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ նրանք անում են իրենց չաստվածների համար, և դրանով դուք մեղանչեք Տիրոջ՝ ձեր Աստծու առջև։


Արդարև,- ասում է Տերը,- Հուդայի որդիները չարություն արեցին իմ առաջ. իրենց գարշելի աստվածներին կարգեցին իմ անունը կրող տան մեջ, որպեսզի պղծեն այն։


Սակայն չհրաժարվեցին Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, այլ դրանց մեջ ընթացան, փայտե սյունն էլ շարունակում էր պաշտամունքի առարկա մնալ Սամարիայում։


Բայց դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը և սեղան գցեցիք դևերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատվին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ