20 Նա իր հայր Մանասեի նման չար ընթացք ունեցավ Տիրոջ առջև,
20 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայրը՝ Մանասեն։
Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։
Դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի չափը»։
«Քանի որ Հուդայի արքա Մանասեն այս գարշություններն արեց իմ առջև, առավել չարիք գործեց, քան ամորհացիներն էին արել իմ առջև, իր կուռքերով Հուդայի երկրին մեղանչել տվեց,
Հիմա էլ դուք եք ելել ձեր հայրերի փոխարեն, ո՜վ մեղավոր մարդկանց ամբոխներ, որպեսզի է՛լ ավելի բորբոքեք Տիրոջ բարկությունն Իսրայելի վրա։
գնաց իր հոր ընթացած բոլոր ճանապարհներով, պաշտեց իր հոր պաշտած կուռքերը, երկրպագեց նրանց,
Հովաքազը չար ընթացք ունեցավ Տիրոջ առջև՝ կրկնելով իր հայրերի ամեն տեսակ վատ արարքները։
Տիրոջ առջև նա գործեց իր նախնիների բոլոր չար արարքները։
Հովաքինը չարիք գործեց Տիրոջ առջև՝ կրկնելով իր հոր բոլոր արարքները։
Սեդեկիան Տիրոջ առջև չարիք գործեց, ինչպես արել էր Հովաքինը։