Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Նա պաշտամունքային փայտե սյուն կանգնեցրեց Տիրոջ տանը, որի համար Տերն ասել էր Դավթին ու նրա որդի Սողոմոնին՝ «Իմ անունը հավիտյան դնելու եմ այս տան մեջ, Իսրայելի բոլոր ցեղերի միջից իմ ընտրած Երուսաղեմի մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ իր շինած Աստարովթի կուռքը դրեց այն տանը, որի համար Տերն ասել էր Դավթին և նրա որդի Սողոմոնին. «Իմ անունը հավիտյան պիտի դնեմ այս տանը և Երուսաղեմում, որը ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերից։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:7
25 Խաչաձեւ Հղումներ  

Նա է իմ անվան համար տուն շինելու, և ես նրա աթոռը կանգուն պիտի պահեմ հավիտյան։


Քո աչքերը գիշեր-ցերեկ թող բաց լինեն այն տեղի վրա, որի համար ասացիր, թե քո անունն այնտեղ պետք է լինի. լսի՛ր այն աղերսանքը, որ քո ծառան գիշեր-ցերեկ առաքում է քեզ այստեղ։ Լսի՛ր քո ծառայի ու քո ժողովրդի՝ Իսրայելի ձայնը, որոնք աղոթքի կկանգնեն այստեղ.


Եթե քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դեմ այն ճանապարհին, որից դու հետ կդարձնես նրանց, և եթե նրանք աղոթքի կանգնեն Տիրոջ անունով քո ընտրած քաղաքի ճանապարհին կամ քո անունով իմ կառուցած տանը,


Տերը նրան ասաց. «Լսեցի իմ առջև արած աղոթքի ձայնդ ու պաղատանքներդ և արեցի այն ամենը, ինչ դու խնդրում էիր քո աղոթքներում. սրբագործեցի քո կառուցած տաճարը, որպեսզի իմ անունը հավիտյան այնտեղ դրվի, իմ աչքն ու սիրտը ընդմիշտ այնտեղ լինեն։


ապա ձեզ կջնջեմ այն երկրի երեսից, որ տվել եմ ձեզ։ Իմ անվան համար սրբագործված այս տունը աչքից կգցեմ, և Իսրայելը բոլոր ժողովուրդների մոտ խայտառակ ու ծաղրի առարկա կլինի։


Ուրիա քահանան զոհասեղանը կառուցեց ըստ այն օրինակի, որ Աքազ արքան ուղարկել էր Դամասկոսից։ Մինչև Աքազ արքայի Դամասկոսից վերադառնալը Ուրիա քահանան պատրաստեց դա։


Նա Տիրոջ տանը հեթանոսական զոհասեղան դրեց, որի մասին Տերն ասել էր. «Երուսաղեմում եմ դնելու իմ աթոռը»։


Ուստի Տերն ասաց. «Հուդայի երկիրն էլ իմ առջևից պիտի մերժեմ, ինչպես մերժեցի Իսրայելը, պիտի մերժեմ այդ քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղեմը, և այդ տունը, որի համար ասել եմ՝ “Իմ անունը նրա վրա պիտի լինի”»։


Արքան հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ աստիճանի քահանաներին ու դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս բերեն Բահաղի, Աստարտի և երկնքի զորությունների կուռքերը։ Դրանք այրեց Երուսաղեմից դուրս գտնվող Կեդրոնի դաշտում և դրանց մոխիրը տարավ Բեթել։


Տիրոջ տնից հանեց Աստարտի կուռքը և Երուսաղեմից դուրս բերելով՝ Կեդրոնի հեղեղատում այրեց, փոշու վերածեց այն և նրա մոխիրը ժողովրդի որդիների գերեզմանների վրա ցանեց։


Նա Տիրոջ տնից վերացրեց օտար աստվածներին ու քանդակված կուռքը, նաև այն զոհասեղանները, որ պատրաստել էր Տիրոջ տան բարձունքի վրա և Երուսաղեմում, ու դրանք քաղաքից դուրս թափեց։


Նա ձուլածո քանդակված կուռքը դրեց Տիրոջ տան մեջ, որի մասին Աստված ասել էր Դավթին ու նրա որդի Սողոմոնին. «Այս տան մեջ և Երուսաղեմում, որ ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ հավիտյան


Հիմա Երուսաղեմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, և Դավթին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի վրա լինի”։


Այդ նույն գիշեր Աստված երևաց Սողոմոնին և ասաց նրան. «Լսեցի քո աղոթքը և այդ տեղն ինձ համար ընտրեցի որպես զոհաբերությունների տուն։


Ահա ընտրեցի և սրբագործեցի այս տունը, որպեսզի իմ անունը հավիտյան այստեղ լինի, և իմ աչքերն ու սիրտն ընդմիշտ այստեղ լինեն։


ես ձեզ կվերացնեմ այն երկրից, որը տվել եմ ձեզ, և այս տունը, որ սրբագործել եմ իմ անվան համար, կմերժեմ իմ ներկայությունից և այն խայտառակ կանեմ բոլոր ազգերի մեջ։


իսկ եթե ինձ վերադառնաք և պահեք իմ օրենքներն ու կատարեք դրանք, եթե նույնիսկ ցրված լինեք մինչև երկրի ծայրերը, այնտեղից կհավաքեմ ձեզ և կբերեմ այն վայրը, որ ընտրեցի, և որտեղ բնակվում է իմ անունը”։


Գոհություն պիտի մատուցենք քեզ, Աստվա՛ծ, Գոհություն պիտի մատուցենք և աղոթենք քո անվանը։


Իրենց պղծությունները դրեցին այն տան մեջ, որը կրում է իմ անունը։


Արդարև,- ասում է Տերը,- Հուդայի որդիները չարություն արեցին իմ առաջ. իրենց գարշելի աստվածներին կարգեցին իմ անունը կրող տան մեջ, որպեսզի պղծեն այն։


Այն աստիճան գործեցին իմ դեմ, որ նույն օրն իսկ սրբություններս էին պղծում, շաբաթներս ապականում։


Տիրոջ՝ քո Աստծու զոհասեղանի շուրջը պաշտամունքային ոչ մի փայտյա սյուն մի՛ կանգնեցրու, ոչ էլ որևէ ծա՛ռ տնկիր՝ պաշտելու համար,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ