Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ գիտեմ նաև քո զայրույթն իմ դեմ։ Քո խռովքը հասել է ականջիս։ Ես կարթ կգցեմ քո քթին, սանձ կդնեմ քո կզակին, քեզ հետ կուղարկեմ այն ճանապարհով, որով եկել ես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո՝ իմ դեմ ունեցած բարկության համար Եվ քո հոխորտանքի համար, որ հասել է իմ ականջին, Ահա ես էլ իմ կարթը դնում եմ քո քթին Եվ իմ սանձը՝ քո բերանին Եվ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհով։ |
Ես նրան այնպիսի մի ոգի կներշնչեմ, որ նա, մի գույժ լսելով, իր երկիրը կվերադառնա, և ես սրով նրան կոչնչացնեմ իր երկրում”»։
Որ հավետ տիրում է իր զորությամբ։ Նրա աչքերը նայում են հեթանոսներին, Որոնք դառնացրին նրան. Թող չպարծենան իրենց հոգիներում։ Հանգիստ
Ուրեմն ինձ թող հալածի թշնամին, Հասնի և կորստի մատնի կյանքն իմ, Իսկ փառքս հողին հավասար դարձնի։
Որքա՜ն սիրելի են քո հարկերը, Զորությունների՛ Տեր, Հոգիս ցանկանում և փափագում է քո գավիթները.
իսկ նրա հոգին ձորը լցվող հորդահոս հեղեղի պես պիտի հասնի մինչև պարանոցը։ Եվ պիտի բաժանի ու խռովության մատնի ազգերին՝ իրենց սնոտի մոլորության համար, մոլորությունը պիտի հալածի նրանց և նրանց դեմ հանդիման հանի։
դնչակալ հագցրին, վանդակի մեջ տարան բաբելացիների արքայի մոտ, բանտ դրեցին, որպեսզի Իսրայելի լեռների վրա նրա ձայնն այլևս չլսվի։
Սանձ եմ դնելու քո ծնոտներին, այնպես եմ անելու, որ գետիդ ձկները կպչեն թևերիդ. քո այդ գետերը հանելու քո միջից, և քո գետի բոլոր ձկները թևերիդ են կպչելու։
ես պաշարելու եմ քեզ, սանձ եմ գցելու քո ծնոտներին, հավաքելու եմ քեզ ու քո բոլոր զորքերը, հեծյալներին ու երիվարները, բազում ազգերի զինավառվածներին ու սպառազինվածներին, վահանավորներին, սաղավարտավորներին ու սուսերավորներին, բոլորին միասին՝
Տերը երդվում է իր սրբություններով. «Ահա օրեր կգան ձեզ վրա, և կվերցնեն ձեզ զենքերով, և նրանց, որ ձեզ հետ են, կգցեն եռացած կաթսաները։
Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։