Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 38:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 ես պաշարելու եմ քեզ, սանձ եմ գցելու քո ծնոտներին, հավաքելու եմ քեզ ու քո բոլոր զորքերը, հեծյալներին ու երիվարները, բազում ազգերի զինավառվածներին ու սպառազինվածներին, վահանավորներին, սաղավարտավորներին ու սուսերավորներին, բոլորին միասին՝

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ քեզ հետ պիտի դարձնեմ, կարթեր դնեմ քո կզակներին և պիտի դուրս բերեմ քեզ ու քո ամբողջ զորքին՝ ձիերին ու ձիավորներին, զրահավորված բոլոր ասպարակիրների և վահանավորների մեծ բազմությանը, բոլորը՝ սուր կրողներ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 38:4
14 Խաչաձեւ Հղումներ  

գիտեմ նաև քո զայրույթն իմ դեմ։ Քո խռովքը հասել է ականջիս։ Ես կարթ կգցեմ քո քթին, սանձ կդնեմ քո կզակին, քեզ հետ կուղարկեմ այն ճանապարհով, որով եկել ես։


Գաղաադից հեռանալով՝ անապատից Դավթի մոտ եկան քաջազուն մարդիկ, որոնք ռազմիկներ լինելով՝ զինված էին վահաններով ու տեգերով։ Նրանց դեմքը նման էր առյուծի դեմքի, իսկ արագաշարժությամբ նման էին լեռնային այծյամների։


Ամասիան հավաքեց Հուդայի տան մարդկանց և նրանց ազգատոհմերի համեմատ հազարապետներ ու հարյուրապետներ նշանակեց Հուդայի ամբողջ երկրում ու Երուսաղեմում։ Նա քսան և ավելի բարձր տարիք ունեցող մարդկանց հաշվառում կատարեց և տեսավ, որ նրանք նիզակ ու ասպար բռնելու ընդունակ երեք հարյուր հազար զորավոր պատերազմողներ են։


Քո զայրույթն ու բարկությունը, քո մաղձոտությունն ինձ համար ակներև են, դրա համար էլ դնչկալ պիտի հագցնեմ քո մռութին ու սանձ՝ քո կզակին և հետ պիտի վերադարձնեմ քեզ նույն ճանապարհով, որով եկար։


Նա, որ կառքեր ու նժույգներ է հանում և բազմահամար զորքեր. բայց նրանք քնեցին ու չեն արթնանալու, մարեցին, ինչպես հանգած պատրույգ։


Երիվարնե՛ր հեծեք, կառքե՛ր լծեք, ելե՛ք, ո՛վ եթովպացի մարտիկներ և զինավառ լիբիացիներ, վե՛ր կացեք, աղեղներդ լարե՛ք, ո՛վ լյուդացիներ”»։


Գնաց իրեն հարևան ասորեստանցիների հետևից՝ իշխանների ու զորավարների, որոնք ազնիվ ծիրանի էին հագնում, սպառազեն և երիվարներով հեծյալների, ամեն ինչով ընտրյալ երիտասարդների հետևից։


Սանձ եմ դնելու քո ծնոտներին, այնպես եմ անելու, որ գետիդ ձկները կպչեն թևերիդ. քո այդ գետերը հանելու քո միջից, և քո գետի բոլոր ձկները թևերիդ են կպչելու։


ու գալու ես քո տեղից՝ հյուսիսի ծագերից, դու և քեզ հետ բազում ազգեր՝ երիվարներ հեծած, բոլորն էլ բազում զորագնդեր կազմած։


“Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, ո՛վ իշխան Ռոսմեսոքի ու Թոբելի,


Հավաքելու եմ քեզ և առաջնորդելու եմ քեզ, հանելու եմ քեզ հյուսիսի ծագերից և բերելու եմ քեզ Իսրայելի լեռների վրա։


Եվ կհագենաք իմ սեղանից՝ ուտելով հեծյալներին, երիվարներին, հսկաներին ու պատերազմող բոլոր մարդկանց,- ասում է Տերը՝ Աստված։-


Տերը երդվում է իր սրբություններով. «Ահա օրեր կգան ձեզ վրա, և կվերցնեն ձեզ զենքերով, և նրանց, որ ձեզ հետ են, կգցեն եռացած կաթսաները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ