Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Սա է քեզ համար նշան լինելու. այս տարի կուտես ինքնաբույս ցորենը, երկրորդ տարին կուտես, ինչ որ նույնից կբուսնի։ Երրորդ տարին կցանեք ու կհնձեք, խաղողի այգիներ կտնկեք և դրանց բերքը կուտեք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Եվ սա նշան կլինի քեզ համար. Կերե՛ք այս տարի ինքնիրեն բուսածը Եվ երկրորդ տարին՝ թափված հատիկներից բուսածը, Իսկ երրորդ տարին ցանե՛ք և հնձե՛ք Եվ այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:29
13 Խաչաձեւ Հղումներ  

Նրան ուղղված Տիրոջ խոսքն այս է. Արհամարհեց, անգոսնեց քեզ կույսը՝ Սիոնի դուստրը, Երուսաղեմի դուստրը ծաղրեց քեզ՝ շարժելով իր գլուխը։


Բայց Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ։ Եվ պատրվակն այն պիտի լինի, որ ես ուղարկել եմ քեզ՝ հանելու իմ ժողովրդին Եգիպտոսից, որպեսզի պաշտեք Աստծուն այս լեռան վրա»։


Իսկ քեզ համար, Եզեկիա՛, թող սա նշան լինի. այս տարի պիտի ուտես սերմանվածը, մյուս տարին պիտի ուտես մնացորդները, իսկ երրորդ տարին պիտի ցանեք ու հնձեք, այգիներ տնկեք և ուտեք նրանց պտուղը։


Հուդայի որդիներին, սակայն, կողորմեմ և նրանց կփրկեմ Տիրոջ՝ իրենց Աստծու ձեռքով, բայց չեմ փրկի նրանց ո՛չ աղեղի, ո՛չ սրի և ո՛չ պատերազմի, ո՛չ կառքերի և ո՛չ ձիերի, ո՛չ էլ հեծյալների միջոցով»։


Հանգստյան տարվա ինքնաբույս բերքը կերակուր թող լինի ձեզ՝ քո ծառայի, քո աղախնու, քո վարձկանի, քեզ մոտ բնակություն հաստատած օտարականի,


Եվ սա ձեզ համար թող նշան լինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք»։


Թող քեզ նշան լինի այս բանը, որ գալու է քո երկու որդիների՝ Օփնիի և Փենեեսի գլխին. նրանք երկուսն էլ նույն օրն են մեռնելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ