Այդ օրերին Տերն սկսեց կոտորել Իսրայելի բոլոր սահմաններում, Ազայելը սկսեց հարվածել նրանց Իսրայելի բոլոր սահմաններում,
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ օրերին Տերը Հուդայի դեմ սկսեց ուղարկել ասորիների արքա Ռասոնին և Ռոմելիայի որդի Փակեեին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ օրերին Տերը սկսեց Հուդայի դեմ ուղարկել ասորիների Ռասին թագավորին և Ռովմելայի որդի Փակեեին։ |
Այդ օրերին Տերն սկսեց կոտորել Իսրայելի բոլոր սահմաններում, Ազայելը սկսեց հարվածել նրանց Իսրայելի բոլոր սահմաններում,
Հուդայի արքա Ազարիայի թագավորության հիսուներկուերորդ տարում թագավորեց Ռոմելիայի որդի Փակեեն։ Նա Սամարիայում Իսրայելի վրա թագավորեց քսան տարի։
Հովաթամի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։
Հովաթամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնի Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Աքազը։
Այն ժամանակ ասորիների արքա Ռասոնը և Ռոմելիայի որդի Իսրայելի թագավոր Փակեեն պատերազմի ելան Աքազի դեմ ու պաշարեցին Երուսաղեմը, սակայն չկարողացան պատերազմել։
Իսրայելի արքա Ռոմելայի որդի Փակեեն մի օրում հարյուր քսան հազար զորավոր մարդկանց կոտորեց Հուդայում, որովհետև նրանք լքել էին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։
Այնպես պատահեց, որ Հուդայի թագավոր Ոզիայի որդի Հովաթամի որդու՝ Աքազի օրոք Ասորիքի արքա Ռասիմը և Իսրայելի արքա Ռոմելայի որդի Փակեեն հարձակվեցին Երուսաղեմի վրա, որպեսզի պատերազմեն նրա դեմ, բայց չկարողացան պաշարել այն։
քանի որ Ասորիքի գլուխը Դամասկոսն է, իսկ Դամասկոսի գլուխը՝ Ռասիմը։ Ե՛վս վաթսունհինգ տարի, և Եփրեմի թագավորությունն իբրև ժողովուրդ պիտի դադարի»։
«Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից։
որովհետև չարչարանքի սկիզբը դնելու եմ այն քաղաքից, որի վրա դրված է իմ անունը։ Իսկ դուք չե՞ք պատժվի. անշուշտ պիտի պատժվեք, որովհետև ես սրի պիտի մատնեմ բոլորին, ովքեր բնակվում են երկրի վրա”,- ասում է Զորությունների Տերը։
և ասա՛ նրանց. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. ահավասիկ ես կուղարկեմ ու կբերեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, որն իր գահը պիտի կանգնեցնի այդ քարերի վրա, որոնք դու թաքցրիր։ Դրանց վրա կանգնած՝ նա պիտի կապի իր զենքերը,
Եվ երբ սկսվի այս բանը, վե՛ր կացեք և ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև մոտ է ձեր փրկությունը»։
Դրա համար էլ ամեն տեսակ սովի, ծարավի, մերկության ու աղքատության մեջ կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո վզին, մինչև որ ոչնչացնի քեզ։
Այդ օրը Հեղիի նկատմամբ պիտի կատարեմ այն ամենը, ինչ նրա տան համար ասել եմ, սկզբից մինչև վախճանը։