Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 43:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 և ասա՛ նրանց. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. ահավասիկ ես կուղարկեմ ու կբերեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, որն իր գահը պիտի կանգնեցնի այդ քարերի վրա, որոնք դու թաքցրիր։ Դրանց վրա կանգնած՝ նա պիտի կապի իր զենքերը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ ասա՛ նրանց. “Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ահա ես կուղարկեմ և կվերցնեմ իմ ծառային՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին, և նրա գահը կդնեմ այս քարերի վրա, որոնք ես թաղեցի, և նա պիտի տարածի իր արքայական խորանը նրանց վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 43:10
19 Խաչաձեւ Հղումներ  

Ադերի որդին այս պատասխան խոսքերը լսեց, երբ որ բոլոր թագավորների հետ վրաններում գինարբուքի մեջ էր։ Նա ասաց իր ծառաներին. «Պաշարե՛ք»։ Եվ քաղաքը պաշարեցին։


Կեսօրին նա հարձակման անցավ։ Ադերի որդին և նրա երեսուներկու դաշնակից թագավորները գինարբուքի մեջ էին վրաններում։


Ավելի ցանկալի են ոսկուց Եվ թանկագին քարերի բազմությունից, Քաղցր են մեղրի խորիսխից։


Նրանք չճանաչեցին Տիրոջ գործերը, Ոչ էլ նրա ձեռքի գործերին նայեցին։ Դու նրանց կկործանես, և այլևս ոտքի չեն կանգնի։


Ես ասում եմ Կյուրոսին՝ “Իմաստնացի՛ր, որ կատարես իմ ողջ կամքը”։ Ես ասում եմ Երուսաղեմին՝ կառուցվի՛ր, և ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը»։


Այսպես է ասում Տերը՝ Աստված, իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, քո առաջ բացեմ դռները, և քաղաքները չփակվեն։


Ահա ես բոլոր թագավորություններին միասին կանչելու եմ հյուսիսի երկրից,- ասում է Տերը.- գալու են, և ամեն մեկն իր գահն է հաստատելու Երուսաղեմի դարպասների շեմերին, նրա շրջակա բոլոր պարիսպների վրա և Հուդայի երկրի բոլոր քաղաքների վրա։


«Դու մեծ-մեծ քարե՛ր վերցրու, թաղի՛ր Տափնասում, նախադռան թաքստոցի մեջ, փարավոնի ապարանքի մուտքի մոտ՝ ի տես Հուդայի մարդկանց,


Ահա այն խոսքը, որ Տերը հայտնեց Երեմիա մարգարեի միջոցով, երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան եկավ՝ հարված հասցնելու եգիպտացիների երկրին.


Իմ աթոռը Ելամում պիտի դնեմ և այնտեղից պիտի վերացնեմ թագավորներին ու մեծամեծներին,- ասում է Տերը։-


Ձեր մեկ չորրորդ մասը մահով կոչնչանա, մեկ չորրորդ մասն էլ սովից կմեռնի ձեր մեջ, մյուս չորրորդ մասը բոլոր ուղղություններով ցրիվ կտամ, իսկ մեկ չորրորդ մասն էլ ձեր շուրջը սրից կընկնի. սուր կքաշեմ նրանց հետևից։


Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ