Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Այն ժամանակ ասորիների արքա Ռասոնը և Ռոմելիայի որդի Իսրայելի թագավոր Փակեեն պատերազմի ելան Աքազի դեմ ու պաշարեցին Երուսաղեմը, սակայն չկարողացան պատերազմել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Այն ժամանակ ասորիների Ռասին թագավորը և Ռովմելայի որդի Փակեեն՝ Իսրայելի թագավորը, վեր կացան պատերազմելու Երուսաղեմի դեմ և պաշարեցին Աքազին, բայց չկարողացան հաղթել նրան։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:5
10 Խաչաձեւ Հղումներ  

իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպեսզի իմ ծառա Դավթի ճրագը միշտ վառ մնա իմ առջև՝ իմ Երուսաղեմ քաղաքում, որն ընտրել եմ, որպեսզի իմ անունն այնտեղ պաշտվի։


Սակայն Տերը՝ Աստված, հանուն Դավթի նկատմամբ ունեցած իր սիրո, Երուսաղեմում թողել էր մի ժառանգ, որպեսզի նրանից հետո նրա որդիները գոյատևեն նրա միջոցով, ու կանգուն պահի Երուսաղեմը,


Այդ օրերին Տերը Հուդայի դեմ սկսեց ուղարկել ասորիների արքա Ռասոնին և Ռոմելիայի որդի Փակեեին։


Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն.


«Քանի որ այդ ժողովուրդն արհամարհեց Սիլովամի հանդարտահոս ջուրը և ուզեց իր համար թագավորներ ընտրել Ռասիմին և Ռոմելայի որդուն,


քանի դեռ չարագործություններդ չէին բացահայտվել, ինչպես այժմ, որ Ասորիքի ու նրա շուրջը գտնվող բոլոր այլազգիների դուստրերի կողմից նախատվում ես բոլոր կողմերից,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ