Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 21:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Եվ երբ սկսվի այս բանը, վե՛ր կացեք և ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև մոտ է ձեր փրկությունը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Եվ երբ այս բաներն սկսեն լինել, վե՛ր նայեք ու ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև ձեր փրկությունը մոտ է»։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 21:28
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ոչ միայն սա, այլ նաև մենք, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք ևս ներքնապես հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը։


Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար։


Որովհետև ստեղծագործությունն անհամբերությամբ սպասում է Աստծու որդիների հայտնությանը,


Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։


Սուրբ Հոգին մեր ժառանգության գրավականն է, մինչև որ փրկություն ձեռք բերենք, որպեսզի գովերգենք նրա փառքը։


Եվ ահա այնտեղ կար մի կին, որին չար դևը տասնութ տարի բռնած էր պահում. կուչ էր եկած ու ամենևին վեր նայել չէր կարողանում։


Եվ նրանց մի առակ ասաց. «Նայե՛ք թզենուն և ամեն մի ծառի.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ