Ձեր կյանքի արյան դիմաց հաշիվ կպահանջեմ բոլոր գազաններից, ինչպես նաև այն մարդուց, որը իր ձեռքով մի այլ մարդու կյանքը կառնի։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օքոզիայի մայր Գոթողիան երբ տեսավ իր որդիների մահը, կոտորեց ամբողջ թագավորական սերունդը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, տեսավ, որ իր որդին մեռավ, ելավ և բնաջնջեց թագավորական ամբողջ սերունդը։ |
Ձեր կյանքի արյան դիմաց հաշիվ կպահանջեմ բոլոր գազաններից, ինչպես նաև այն մարդուց, որը իր ձեռքով մի այլ մարդու կյանքը կառնի։
Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։
Արքան ասաց Սեմեիին. «Դու ինքդ գիտես քո սրտի չարությունը, որ արել ես իմ հայր Դավթի նկատմամբ։
Երբ նամակը նրանց հասավ, բռնեցին արքայի որդիներին, յոթանասունին էլ սպանեցին և նրանց գլուխները կողովների մեջ դնելով՝ ուղարկեցին նրա մոտ՝ Հեզրայել։
Այնպես պատահեց, որ յոթերորդ ամսին Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը, որը թագավորական ընտանիքից էր, տասը մարդով եկավ, խփեց Գոդողիային, և նա մեռավ։ Նա սպանեց նաև Մասեփայում նրա մոտ գտնվող հրեաներին ու քաղդեացիներին։
Երբ Օքոզիան թագավոր դարձավ, քսաներկու տարեկան էր։ Նա մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Իսրայելի Ամրի արքայի դուստր Գոթողիան էր։
Հուդայի արքա Օքոզիան, տեսնելով այդ, փախավ Բեթանգան տանող ճանապարհով, բայց Հեուն հետապնդեց նրան և ասաց. «Ապա, դրա՛ն էլ սպանիր»։ Եվ նա խոցեց նրան մարտակառքում, երբ սա բարձրանում էր Բերայի, այսինքն՝ Հեբլաամի զառիվերը։ Նա փախավ Մակեդդով և այնտեղ մեռավ։
Չէ՞ որ Գոթողիան անօրեն էր, և նրա որդիները կործանել էին Աստծու տունը, իսկ Աստծու տան սրբությունները նվիրել Բահաղին»։
Պատահեց այնպես, որ յոթերորդ ամսին թագավորազարմ Եղիսամայի որդի Նաթանի որդի Իսմայելը թագավորի ծառաների և տասը մարդու ուղեկցությամբ եկավ Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և նրանք միասին հաց կերան Մասեփայում։
Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտե՛ղ մնա, մինչև ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ նրան սպանելու համար»։
Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։
Նա գնաց Եփրա՝ իր հոր տունը, և մի քարի վրա կոտորեց իր եղբայրներին՝ Հերոբոաղի որդիներին՝ յոթանասուն մարդ։ Ողջ մնաց միայն Հովաթամը՝ Հերոբոաղի կրտսեր որդին, որովհետև թաքնվել էր։