Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Երբ նամակը նրանց հասավ, բռնեցին արքայի որդիներին, յոթանասունին էլ սպանեցին և նրանց գլուխները կողովների մեջ դնելով՝ ուղարկեցին նրա մոտ՝ Հեզրայել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Երբ նամակը հասավ նրանց, վերցրին թագավորի որդիներին և կոտորեցին այն յոթանասուն հոգուն, նրանց գլուխները դրեցին կողովների մեջ և ուղարկեցին Հեզրայել՝ նրան։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:7
9 Խաչաձեւ Հղումներ  

Ահա ես քեզ պիտի պատուհասեմ, քեզ վրա կրակ պիտի թափեմ, Աքաաբի տոհմից պիտի կոտորեմ և Իսրայելից պիտի վերացնեմ բոլոր արուներին՝ ծառա թե ազատ։


Օքոզիայի մայր Գոթողիան երբ տեսավ իր որդիների մահը, կոտորեց ամբողջ թագավորական սերունդը,


Հովրամը, ստանձնելով թագավորությունը, հզորացավ ու սրակոտոր արեց իր բոլոր եղբայրներին, նաև Իսրայելի մի շարք իշխանների։


Առավոտյան նա ելավ կանգնեց և ասաց ողջ ժողովրդին. «Դուք մեղավոր չեք, ես եմ գլուխ բարձրացրել իմ տիրոջ դեմ, և ես եմ սպանել նրան, բայց տեսե՛ք, սրանց հիմա ո՞վ է կոտորել։


Նա երկրորդ նամակը գրեց նրանց՝ ասելով. «Եթե դուք ինձ եք պատկանում և իմ ձայնին հնազանդ եք, ապա ձեր տիրոջ որդիների գլուխները կտրե՛ք և վաղն այս ժամին բերե՛ք ինձ մոտ՝ Հեզրայել»։ Արքայի որդիները յոթանասուն հոգի էին, և քաղաքի ազդեցիկ մարդիկ էին նրանց դաստիարակում։


Սուրհանդակը եկավ ու Հեուին ասաց. «Արքայի որդիների գլուխները բերել են»։ Նա ասաց. «Դրանք երկու կույտ անելով՝ դրե՛ք քաղաքից դուրս մինչև առավոտ»։


Կխոսես նրա հետ ու կասես. այսպես է ասում Տերը. “Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր նրա ունեցվածքը, ապա դրա համար այսպես է ասում Տերը. “Այն տեղում, որտեղ շներն ու խոզերը լափեցին Նաբոթի արյունը, նույն տեղում լափելու են նաև քո արյունը, և բոզերը լողանալու են քո արյան մեջ”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ