Աբրահամը Եփրոնին լսելուց հետո կշռեց և նրան վճարեց չորս հարյուր սատեր արծաթը վաճառականների մոտ ընդունված գնով, ինչպես խոստացել էր ի լուր Քետի որդիների։
Գործք Առաքելոց 7:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն քարայրի մեջ, որն Աբրահամն արծաթադրամով գնել էր Եմորի որդիներից Սյուքեմում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն գերեզմանում, որ Աբրահամը արծաթով գնել էր Սյուքեմում Եմովրի որդիներից։ |
Աբրահամը Եփրոնին լսելուց հետո կշռեց և նրան վճարեց չորս հարյուր սատեր արծաթը վաճառականների մոտ ընդունված գնով, ինչպես խոստացել էր ի լուր Քետի որդիների։
«Ես ձեր մեջ պանդուխտ ու օտարական եմ։ Արդ, ինձ մի գերեզմանի կալվա՛ծք տվեք ձեզ մոտ, որ թաղեմ իմ ննջեցյալին»։
Թող ննջեմ իմ հայրերի հետ. ինձ թող տանեն Եգիպտոսից ու թաղեն նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո խոսքի համաձայն կանեմ»։
Նրան բերեցին քանանացիների երկիրը և թաղեցին Մամբրեի կաղնու դիմաց՝ զույգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից՝ իբրև սեփական շիրմավայր։
Մովսեսն իր հետ տարավ Հովսեփի ոսկորները, որովհետև Հովսեփը երդվեցրել էր Իսրայելի որդիներին՝ ասելով. «Երբ Տերը ձեզ այցի գա, իմ ոսկորները ձեզ հետ կհանեք այստեղից»։
Իսրայելի որդիները Եգիպտոսից հանեցին Հովսեփի ոսկորները և դրանք թաղեցին Սյուքեմում՝ ագարակի այն մասում, որ հարյուր գառով առել էր Հակոբը Սյուքեմում բնակվող ամորհացիներից և բաժին էր տվել Հովսեփին։