Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 47:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Թող ննջեմ իմ հայրերի հետ. ինձ թող տանեն Եգիպտոսից ու թաղեն նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո խոսքի համաձայն կանեմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 այլ թող իմ հայրերի հետ ննջեմ. ինձ Եգիպտոսից տա՛ր և թաղի՛ր նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո ասածի պես կանեմ»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 47:30
16 Խաչաձեւ Հղումներ  

Նրա որդիները՝ Իսահակն ու Իսմայելը, նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զույգ քարայրում՝ Մամբրեի կաղնու դիմաց,


Դրանից հետո Աբրահամն իր կնոջը՝ Սառային, թաղեց ագարակի զույգ քարայրում, որ Մամբրեի կաղնու դիմաց էր գտնվում, այսինքն՝ Քեբրոնում՝ քանանացիների երկրում։


ասացի թագավորին. «Թող բարություն լինի քո թագավորության վրա. եթե քո ծառան շնորհ գտավ քո առաջ, և եթե կամենում ես, ինձ ուղարկի՛ր Հուդայի երկիր՝ իմ հայրերի գերեզմանների քաղաքը, և ես քո հրամանի խոսքով կկառուցեմ այն»։


և թագավորին ասացի. «Արքա՛, դու ապրի՛ր հավիտյան. իմ դեմքն ինչպե՞ս տխուր ու տրտում չլինի, երբ իմ քաղաքն ու իմ հոր տունը անապատ է, իսկ դարպասները՝ հրից ոչնչացած»։


վերադարձար, հաց կերար ու ջուր խմեցիր այնտեղ, որի մասին Տերն ասել էր քեզ. “Հաց չուտես և ջուր չխմես”, քո դիակը քո հայրերի գերեզմանը չի մտնելու”»։


Քո ծառան արքայի հետ հազիվ անցնի Հորդանան գետը։ Արքան ինձ ինչո՞ւ է այդ հատուցումը տալիս։


Հովսեփը երդվեցրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Երբ Աստված ձեզ կայցելի, այստեղից կհանեք նաև իմ ոսկորները և կտանեք ձեզ հետ»։


Բայց դու խաղաղ հոգով կգնաս քո նախնիների մոտ՝ խոր ծերության հասնելով։


Եվ Եփրոնի ագարակը՝ զույգ քարայրներով, որ Մամբրեի կաղնու դիմաց էր, թե՛ ագարակը և թե՛ նրա մեջ գտնվող քարայրը, ագարակի և նրա սահմանի բոլոր ծառերը


այսինքն՝ այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը գնել էր Քետի որդիներից։ Այնտեղ թաղեցին Աբրահամին, որտեղ և նրա կին Սառան էր թաղված։


Իսահակը տկարանալով մեռավ խոր ծերության մեջ և միացավ իր նախնիներին։ Նրան թաղեցին իր որդիները՝ Եսավն ու Հակոբը։


Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու պիտի ննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանա՝ հետևելով օտար աստվածներին այն երկրի, ուր պիտի մտնի։ Եվ պիտի լքեն ինձ ու խախտեն իմ ուխտը, որ կնքեցի նրանց հետ։


Վերցրին Ասայելին ու նրան թաղեցին Բեթղեհեմում՝ իր հոր գերեզմանի մեջ։ Հովաբն ու իր մարդիկ գնացին և արշալույսին հասան Քեբրոն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ