Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 23:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Աբրահամը Եփրոնին լսելուց հետո կշռեց և նրան վճարեց չորս հարյուր սատեր արծաթը վաճառականների մոտ ընդունված գնով, ինչպես խոստացել էր ի լուր Քետի որդիների։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Աբրահամը լսեց Եփրոնին. և Աբրահամը կշռեց արծաթն ու տվեց Եփրոնին, ինչպես նա ասել էր Քետի որդիների ներկայությամբ, այսինքն՝ չորս հարյուր սիկղ արծաթ՝ վաճառականների մոտ ընդունված կշիռով։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 23:16
18 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ասացի նրանց. «Եթե բարի է թվում ձեր աչքին, տվե՛ք իմ վարձը, իսկ եթե ոչ, ասացե՛ք»։ Եվ կշռեցին իմ վարձը երեսուն արծաթով։


և իմ հորեղբոր որդի Անամայելից գնեցի ագարակը, որն Անաթովթում է։ Նրա համար կշռեցի յոթ սիկղ արծաթ և տասն արծաթադրամ.


որ ոչ ոք չափը չանցնի և այդ հարցում դիպչի իր եղբոր պատվին, որովհետև Տերը վրեժխնդիր է այդ ամենի համար, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և հաստատեցինք։


Այսուհետև, եղբայրնե՛ր, խորհե՛ք այն բաները, որոնք ճշմարիտ են, պարկեշտ են, արդար են, մաքուր են, սիրելի են, բարեհամբավ են, առաքինի են, գովելի են։


Եվ ոչ մեկի պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ով սիրի ընկերոջը, Աստծու օրենքը կատարած կլինի։


«Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև հենց սա են Օրենքն ու մարգարեները»։


Քսան դանգը հավասար կլինի մեկ սիկղի, իսկ քսանհինգ սիկղը՝ ձեր մեկ մնասին։


Դրա փոխարեն գրավ չի դրվում, ու դրա գնով որևէ արծաթ չի կշռվում։


Մարդահամարի ենթարկվողները պետք է փրկագին վճարեն երկդրամյանի կեսի չափով՝ ըստ սրբարանի սակագնի։ Երկդրամյանը քսան դանգի է հավասար։ Երկդրամյանի կեսը թող լինի Տիրոջը հասանելիք տուրքը։


և վերադարձին հասանք իջևան, բացելով մեր պարկերը՝ տեսանք, որ յուրաքանչյուրիս արծաթն իր պարկի մեջ է։ Արդ, արծաթը նույն կշռով հետ ենք բերել, ահա այն մեր ձեռքին է։


«Ո՛չ, տե՛ր իմ, անշուշտ լսել եմ, որ հողամասը չորս հարյուր սատեր արծաթ արժե։ Բայց այդ ի՞նչ է որ իմ ու քո միջև։ Դու թաղի՛ր քո ննջեցյալին»։


Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն քարայրի մեջ, որն Աբրահամն արծաթադրամով գնել էր Եմորի որդիներից Սյուքեմում։


Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ միանալու իմ ժողովրդին։ Ինձ թաղե՛ք իմ նախնիների մոտ՝ այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է,


Նրան բերեցին քանանացիների երկիրը և թաղեցին Մամբրեի կաղնու դիմաց՝ զույգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից՝ իբրև սեփական շիրմավայր։


Երբ իր գլխի մազերը կտրում էր,- իսկ նա ամեն տարվա սկզբին էր կտրում, քանի որ մազերը խիստ ծանրանում էին նրա վրա,- այդ կտրած մազերը կշռում էին երկու հարյուր սիկղ՝ ըստ արքունական կշռի։


մուրհակ գրեցի ու կնքեցի, վկաներ դրեցի և արծաթը կշեռքով կշռեցի։


Արքան Ոռնային ասաց. «Ո՛չ, այդպես չէ։ Պետք է քեզանից փողով գնեմ, իմ Տիրոջը՝ Աստծուն, ձրի ողջակեզ չեմ մատուցի»։ Դավիթը կալն ու եզները գնեց հիսուն սիկղ արծաթով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ