12 Իսրայելի որդիները կատարեցին այն, ինչ նա պատվիրել էր իրենց։
12 Եվ նրա որդիներն այնպես արեցին, ինչպես որ նա պատվիրել էր։
Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն քարայրի մեջ, որն Աբրահամն արծաթադրամով գնել էր Եմորի որդիներից Սյուքեմում։
Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, որովհետև դա է ճիշտը։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Քանանացիների երկրի բնակիչները, տեսնելով Ատադի կալում արված սուգը, ասացին. «Եգիպտացիները մեծ սգի մեջ են»։ Այդ պատճառով էլ այդ վայրը, որ Հորդանանի մյուս կողմում է, կոչվեց Եգիպտոսի Սուգ [𝕸 Ավել-Միցրայիմ]։
Նրան բերեցին քանանացիների երկիրը և թաղեցին Մամբրեի կաղնու դիմաց՝ զույգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից՝ իբրև սեփական շիրմավայր։