Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
Գաղատացիներին 4:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ վերին Երուսաղեմն ազատ է և մեր բոլորի մայրն է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ Վերին Երուսաղեմը, որ բոլորիս մայրն է, ազատ է։ |
Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
Լեռները Երուսաղեմի ավերակների հետ միասին ցնծության կոչ պիտի արձակեն, քանզի Տերը ողորմեց նրանց և փրկեց Երուսաղեմը։
Այլ ուրախություն ու ցնծություն են գտնելու այն բանի մեջ, ինչ ես հաստատելու եմ։ Ահա ես Երուսաղեմը ցնծություն պիտի դարձնեմ և իմ ժողովրդին՝ ուրախություն։
Ուրախացի՛ր, Երուսաղե՛մ, և դուք բոլորդ, որ սիրում եք նրան, հավաքվե՛ք՝ տոնելու այնտեղ, խնդացե՛ք և ուրախացե՛ք միասին, որ սուգ եք մտել նրա համար։
Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները նորից կմիանան, իրենց համար մի իշխան կընտրեն և կսերեն այն երկրից, որովհետև մեծ է Հեզրայելի օրը։
Մերկ կդարձնեմ նրան ու կդնեմ նրան իր ծննդյան օրերի նման. կդարձնեմ նրան անապատի պես, կվերածեմ նրան անջուր հողի և ծարավից կսպանեմ նրան։
Հագարը խորհրդանշում է Սինա լեռն Արաբիայում և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որ ծառա է իր որդիներով հանդերձ։
Իսկ մեր քաղաքացիությունը երկնքում է, որտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին,
Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին, հրեշտակների բյուրավոր բանակներին,
Ապրե՛ք որպես ազատներ և ազատությունն իբրև չարիքի պատրվակ մի՛ բռնեք, այլ ապրե՛ք որպես Աստծու ծառաներ։
Եվ երկնքում մեծ նշան երևաց՝ մի կին՝ արեգակն իր վրա առած, լուսինն իր ոտքերի տակ և իր գլխի վրա տասներկու աստղերից մի պսակ։
Եվ նրա ճակատին կար գրված խորհրդավոր մի անուն. «Մեծ Բաբելոն, մայր երկրի պոռնիկների և գարշելիների»։
Եվ տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր Աստծու մոտից և երկնքից, ինչպես իր փեսայի համար զարդարված ու պատրաստված հարսը։
Հաղթողին իմ Աստծու սրբարանի սյունը պիտի դարձնեմ, և նա այնտեղից այլևս դուրս չի գալու, և նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը, Նոր Երուսաղեմի, որ իջնելու է երկնքից՝ իմ Աստծուց, և նրա անունը նոր է»։