Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գաղատացիներին 4:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Արդարև գրված է. «Ուրախացի՛ր, ամո՛ւլ, որ չէիր ծնում. գոչի՛ր և աղաղակի՛ր, դու, որ երկունքի ցավ չէիր քաշել, որովհետև լքվածի զավակներն ավելին են, քան ամուսին ունեցող կնոջ» (Ես. 54.1)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Որովհետև գրված է. «Ցնծա՛, ո՛վ ամուլ, որ չէիր ծնում, գոչի՛ր ու աղաղակի՛ր դու, որ երկունքի ցավ չէիր քաշում, որովհետև լքվածի զավակներն ավելի շատ են, քան ամուսին ունեցողինը» (Ես. 54.1)։

Տես գլուխը Պատճենել




Գաղատացիներին 4:27
9 Խաչաձեւ Հղումներ  

Նրա եղբայր Աբեսաղոմը հարցրեց նրան. «Մի՞թե քո եղբայր Ամովնը քեզ հետ պառկեց։ Արդ, քո՛ւյր իմ, լո՛ւռ մնա, որովհետև նա քո եղբայրն է։ Մտքիցդ մի՛ անցկացրու այդ բանը պատմել»։ Եվ Թամարը, որպես այրի, բնակվեց իր եղբայր Աբեսաղոմի տանը։


Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, Այլ քո անվա՛նը փառք տուր Քո ողորմության և ճշմարտության համար։


Եվ քո մտքում պիտի ասես. “Ո՞վ ինձ համար ծնեց սրանց. չէ՞ որ ես անզավակ ու այրի էի, պանդուխտ ու արգելափակված. ո՞վ սրանց սնեց ինձ համար, չէ՞ որ ես միայնակ էի մնացել, սրանք որտե՞ղ էին”»։


Իմ որդյակնե՛ր, որոնց համար վերստին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը կերպավորվի ձեր մեջ։


Իսկ ով իսկապես այրի է և մենակ է մնացել, իր հույսն Աստծու վրա է դնում, զօրուգիշեր ժամանակն անցկացնում է աղոթքով ու խնդրանքով։


Հացով կշտացածները զգացին նրա պակասը, իսկ քաղցածները բնակվեցին երկրում, ամուլը յոթ որդի ծնեց, իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ