Գաղատացիներին 1:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրան փառք հավիտյանս հավիտենից. ամեն։ |
Իսկ ինչպե՞ս հանկարծակի ավերակ դարձան, Կործանվեցին, պակասեցին, Կորան իրենց անօրենության պատճառով
Դրա համար էլ Տիրոջ փառքը պիտի պարուրի ծովի կղզիները, և Տիրոջ անունը պիտի փառավորվի։ Ո՛վ Տեր, Աստվա՛ծ Իսրայելի,
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։
Ուստի եթե կերակուրը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ։
Հավիտենականության Թագավորին, անեղծ ու անտեսանելի միակ Աստծուն փա՜ռք և պատի՜վ հավիտյանս հավիտենից. ամեն։
Տերն ինձ կազատի ամեն տեսակ չար գործերից և կփրկի իր երկնային արքայության մեջ։ Նրան փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։
ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը, և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։
Աճե՛ք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փա՜ռք թե՛ այժմ և թե՛ մինչև հավիտենության օրը։ Ամեն։
նրան՝ միա՛կ Աստծուն և մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, փա՜ռք, մեծությո՜ւն, զորությո՜ւն և իշխանությո՜ւն բոլոր ժամանակներից առաջ, այժմ և բոլոր ժամանակներում։ Ամեն։
Եվ ասում էր բարձր ձայնով. «Վախեցե՛ք Աստծուց և փա՛ռք տվեք նրան, որովհետև եկել է նրա դատաստանի ժամը. և երկրպագե՛ք երկնքի և երկրի և ծովի ու ջրերի աղբյուրների Արարչին»։
Նրանք բարձր ձայնով ասում էին. «Արժանի է այդ մորթված Գառն ընդունելու մեծություն, իմաստություն, զորություն, պատիվ, փառք և օրհնություն»։
ասելով. «Ամեն։ Օրհնությո՜ւն, փա՜ռք, իմաստությո՜ւն, գոհությո՜ւն, պատի՜վ, զորությո՜ւն և կարողությո՜ւն մեր Տիրոջը՝ Աստծուն, Աստծուն հավիտյանս հավիտենից։ Ամեն»։