Անարյուն զոհի մատուցման ժամին Եղիան, երկինք աղաղակելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի, Իսահակի ու Իսրայելի, թող այսօր համոզվեն, որ դու՝ Տերը, Իսրայելի Աստվածն ես, և ես քո ծառան եմ, և ես արեցի այս գործերը։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ապա նրան և՛ս լսիր երկնքում՝ քո բնակության տեղում, և ըստ ամենայնի կատարի՛ր քեզնից այդ օտարականի խնդրածը, որպեսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը, երկյուղ կրեն քեզնից, ինչպես քո ժողովուրդը՝ Իսրայելը, և իմանան, որ քո անվամբ է կոչվել իմ կառուցած այս տունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, և ըստ այդ օտարականի աղոթքի արա՛ այն ամենը, ինչ խնդրել է քեզնից, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը, քեզնից վախենան Իսրայելի քո ժողովրդի պես և իմանան, որ քո անունն է դրվել այս տան վրա, որը ես շինեցի։ |
Անարյուն զոհի մատուցման ժամին Եղիան, երկինք աղաղակելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի, Իսահակի ու Իսրայելի, թող այսօր համոզվեն, որ դու՝ Տերը, Իսրայելի Աստվածն ես, և ես քո ծառան եմ, և ես արեցի այս գործերը։
Արդ, Տե՛ր Աստված մեր, փրկի՛ր մեզ նրանց ձեռքից, թող աշխարհի բոլոր թագավորություններն իմանան, որ դո՛ւ՝ Տերդ ես միակ Աստվածը»։
Օրհներգ։ Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը և կանչե՛ք նրա անունը, պատմե՛ք ժողովուրդներին նրա գործերը,
դու լսի՛ր երկնքից՝ քո բնակության վայրից, և արա՛ այն ամենը, ինչ օտարականը կխնդրի քեզնից, որպեսզի աշխարհի բոլոր ժողովուրդները ճանաչեն քո անունը, վախենան քեզնից այնպես, ինչպես Իսրայելը՝ քո ժողովուրդը, և գիտենան, որ քո անունով է կոչվել իմ շինած այս տունը։
Թող Աստված ելնի, և նրա բոլոր թշնամիները թող ցրվեն, Եվ նրան ատողները թող փախչեն նրա երեսից։
ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել և խայթել իմ սուրբ լեռան վրա, քանի որ ամբողջ երկիրը լցվելու է Տիրոջ գիտությամբ, նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը։
որովհետև չարչարանքի սկիզբը դնելու եմ այն քաղաքից, որի վրա դրված է իմ անունը։ Իսկ դուք չե՞ք պատժվի. անշուշտ պիտի պատժվեք, որովհետև ես սրի պիտի մատնեմ բոլորին, ովքեր բնակվում են երկրի վրա”,- ասում է Զորությունների Տերը։
Արդ, նայի՛ր քո սուրբ բնակության վայրից՝ երկնքից, և օրհնի՛ր Իսրայելին՝ քո ժողովրդին, և այն երկիրը, որ տվեցիր նրանց, ինչպես երդվել ես մեր հայրերին, թե մեզ կտաս մի երկիր, որը կաթ ու մեղր է բխեցնում”»։
Այնպես, ինչպես որ արեց Տերը՝ մեր Աստվածը, Կարմիր ծովում, որը Տերը՝ մեր Աստվածը, ցամաքեցրեց մեր առաջ, մինչև որ անցանք,
Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։
Տերը քեզ այսօր իմ ձեռքը կմատնի, ես կսպանեմ քեզ, քո գլուխը կկտրեմ, քո լեշն ու այլազգիների բանակի դիակներն այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կտամ։ Ամբողջ երկիրը կիմանա, որ Աստված գոյություն ունի Իսրայելի մեջ,