Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Արդ, Տե՛ր Աստված մեր, փրկի՛ր մեզ նրանց ձեռքից, թող աշխարհի բոլոր թագավորություններն իմանան, որ դո՛ւ՝ Տերդ ես միակ Աստվածը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Բայց հիմա, ո՛վ Տեր մեր Աստված, ազատի՛ր մեզ նրա ձեռքից. թող երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու՝ Տերդ ես միայն Աստված»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:19
17 Խաչաձեւ Հղումներ  

ապա նրան և՛ս լսիր երկնքում՝ քո բնակության տեղում, և ըստ ամենայնի կատարի՛ր քեզնից այդ օտարականի խնդրածը, որպեսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը, երկյուղ կրեն քեզնից, ինչպես քո ժողովուրդը՝ Իսրայելը, և իմանան, որ քո անվամբ է կոչվել իմ կառուցած այս տունը։


Աստծու մարդը մոտեցավ Իսրայելի արքային և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ ասորիներն ասացին՝ Տերը լեռների Աստված է և ոչ թե դաշտերի Աստված, նա այդ մեծ զորքը քո ձեռքն է հանձնելու, որպեսզի համոզվեն, որ ես եմ Տերը”»։


Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն և կջնջեն մեզ երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։


Եզեկիան, Տիրոջն աղոթելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, դու, որ նստած ես քերովբեների վրա, աշխարհի բոլոր թագավորությունների մեջ միայն դո՛ւ ես Աստված, դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը։


Այնպես, ինչպես որ արեց Տերը՝ մեր Աստվածը, Կարմիր ծովում, որը Տերը՝ մեր Աստվածը, ցամաքեցրեց մեր առաջ, մինչև որ անցանք,


որտեղ լսած լինի քո մեծ անվան, հզոր ձեռքի ու օգնության պատրաստ բազկի մասին, գա և աղոթք անի այս տեղում,


որպեսզի երկրի բոլոր ժողովուրդները ճանաչեն, որ Տերն Աստված է, և ուրիշ աստված չկա։


Օրհներգ։ Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը և կանչե՛ք նրա անունը, պատմե՛ք ժողովուրդներին նրա գործերը,


Տերն այսպես է ասում. “Բայց դու պիտի իմանաս, որ ես եմ Տերը. ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի ջրին, և այն կվերածվի արյան։


Դրանից հետո նա իր ամբողջ բանակով վերադարձավ Եղիսեեի մոտ ու կանգնելով նրա առջև՝ ասաց. «Հիմա համոզվեցի, որ չկա Աստված ամբողջ աշխարհում, այլ միայն՝ Իսրայելում։ Արդ, ընծա՛ ընդունիր քո ծառայից»։


Այս բաներից և հավատարմության գործերից հետո Ասորեստանի արքա Սենեքերիմը հարձակվեց Հուդայի վրա և բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների շուրջը։ Նա ասում էր, որ կգրավի դրանք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ