Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երեք պատվարներն ու երեք միջնորմները կանգնած էին իրար դեմ առ դեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երեք շարք պատուհանի շրջանակներ կային, և երեք պատուհան՝ իրար դեմ շարված։ |
Նաև կառուցեց մի հարկ սյուների վրա։ Կառույցը քառասունհինգ սյուն ուներ. ամեն մի շարքի վրա՝ տասնհինգ սյուն։
և քո հիմքերը շափյուղայից եմ պատրաստել. քո աշտարակները հասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ՝ բյուրեղից և քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին և ընտիր-ընտիր քարերից։
Գաղտնի լուսամուտներ կային ինչպես խցերի վրա, այնպես էլ գավթի ներքին դռան կամարներին՝ չորս կողմը։ Նաև լուսամուտներ մյուս կամարներին՝ ներսից ու դրսից։ Կամարների վերևում՝ այս ու այն կողմերից, արմավենիներ կային։
Նրա լուսամուտները, կամարներն ու արմավենիները արևելք նայող դռան համեմատ էին։ Յոթ աստիճաններ էին ելնում դեպի նա. ներսից կամարակապ էր։
Նրա լուսամուտներն ու շրջանակաձև կամարներն էլ առաջինի լուսամուտների ու կամարների նման էին. երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ կանգուն։
նույն չափին էին նաև խցերը, կամարներն ու կամարակապերը։ Նրա շրջանակաձև լուսամուտների ու կամարների երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ։
խցերը, կամարները, կամարակապերը, որոնք ունեին նախորդի չափը, լուսամուտները՝ նրա վրա և շուրջանակի կամարներ. երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ։
խցերը, կամարներն ու կամարակապերը, չորս կողմի լուսամուտներն ու կամարները. երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ։
Նաև գաղտնի լուսամուտներ։ Այս ու այն կողմերից նա չափեց կամարի առաստաղները, տան կողմերն էլ՝ իրար հետ վերցրած։