Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եվ կառուցեց գաղտնի դիտելու պատուհաններ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ տան պատուհանները շինեց կամարավոր ու վանդակապատ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:4
6 Խաչաձեւ Հղումներ  

Տաճարի առջևի կամարակապ գավթի լայնությունը քսան կանգուն էր, ինչքան տաճարի լայնությունն էր, իսկ գավթի խորությունը՝ տասը կանգուն։ Նա կառուցեց և ամբողջացրեց տաճարը։


Երեք պատվարներն ու երեք միջնորմները կանգնած էին իրար դեմ առ դեմ։


Եղբորորդիս նման է այծյամի կամ եղնիկների հորթերի՝ Բեթելի լեռների վրա։ Կանգնած է նա ահա մեր տան դրսում, ձգվել է դեպի պատուհանները, նայում է նա վանդակապատի միջով։


Գաղտնի լուսամուտներ կային ինչպես խցերի վրա, այնպես էլ գավթի ներքին դռան կամարներին՝ չորս կողմը։ Նաև լուսամուտներ մյուս կամարներին՝ ներսից ու դրսից։ Կամարների վերևում՝ այս ու այն կողմերից, արմավենիներ կային։


անկյուններն ու կամարները, առաստաղները երեք կողմերից վանդակապատ լուսամուտներ ու լուսանցույցներ ունեին՝ նայելու համար։ Թե՛ տաճարը և թե՛ առհասարակ նրա առաստաղները, հատակից մինչև լուսամուտները, տախտակապատ էին։ Լուսամուտները երեքտակ էին՝ նայելու համար,


Նաև գաղտնի լուսամուտներ։ Այս ու այն կողմերից նա չափեց կամարի առաստաղները, տան կողմերն էլ՝ իրար հետ վերցրած։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ