Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 40:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Նրա լուսամուտները, կամարներն ու արմավենիները արևելք նայող դռան համեմատ էին։ Յոթ աստիճաններ էին ելնում դեպի նա. ներսից կամարակապ էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ նրա պատուհաններն ու նախասրահը և արմավենիները համապատասխան էին այն դարպասի չափին, որը դեպի արևելք էր նայում։ Յոթ աստիճանով էին բարձրանում այնտեղ, իսկ նրա նախասրահը նրանց առջևում էր։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 40:22
17 Խաչաձեւ Հղումներ  

Կամարներ կային արտաքին դռան վրա, արմավենիներ՝ կամարների վրա, այս ու այն կողմից, նաև ութ աստիճաններ։


Կամարներ կային և արտաքին գավթում, կամարների վրա՝ արմավենիներ և սանդուղք՝ յոթ աստիճաններով։


Սյունազարդ սրահի բարձրությունը քսան կանգուն էր, նրա լայնությունը՝ տասնմեկ կանգուն։ Տասը աստիճաններով էին բարձրանում այնտեղ. այս ու այն կողմերից երկու սյուներ ուներ։


Գաղտնի լուսամուտներ կային ինչպես խցերի վրա, այնպես էլ գավթի ներքին դռան կամարներին՝ չորս կողմը։ Նաև լուսամուտներ մյուս կամարներին՝ ներսից ու դրսից։ Կամարների վերևում՝ այս ու այն կողմերից, արմավենիներ կային։


Մտավ այն դռնից, որ արևելք էր նայում և ուներ յոթ աստիճաններ։ Չափեց դռան վեցական կամարների խցերը.


Կամարներ կային ներսի գավթում, արմավենիներ՝ կամարների վրա, այս ու այն կողմերից, նաև յոթ աստիճաններ։


Դուռը յոթ աստիճաններ ուներ, ներսում՝ կամարներ և արմավենիներ այս ու այն կողմերից՝ կամարակապերի վրա։


Դրանից հետո տեսա ահա մի մեծ բազմություն, որին թիվ չկար, կազմված բոլոր հեթանոսներից և բոլոր ազգերից, բոլոր լեզուներից և բոլոր ժողովուրդներից, որոնք, իրենց վրա սպիտակ հանդերձներ գցած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին, կանգնած էին աթոռի ու Գառան առաջ։


Ուստի Քրիստոսի մասին եղած նախագիտելիքները թողնելով՝ գանք չափահասներին սահմանված ուսուցմանը՝ առանց վերստին կանգ առնելու մահացու գործերից ապաշխարելու, դեպի Աստված հավատի,


Մեծ սրահը երեսապատեց մայրու փայտով ու պատեց մաքուր ոսկով, վրան քանդակեց արմավենիներ ու շղթայաձև զարդեր։


Դրա սռնիների ու խորշերի վրա ներսի կողմից քանդակեց շուրջանակի միմյանց դիմաց կանգնած քերովբեներ, առյուծներ ու արմավենիներ։


Երկրորդ դռան վրա դրվագված էին քերովբեներ, արմավենիներ և թռչող թերթեր. այդ դրվագները պատված էին ոսկով, որ իջնում էր հորինվածքի վրա։


Մայրու փայտից շինված երկու փեղկերի վրա քերովբեներ, արմավենիներ ու թռչող թերթեր փորագրեց և դրանք ոսկով երեսապատեց. քերովբեների ու արմավենիների վրա ոսկի շաղ տվեց։


Տան բոլոր պատերի վրա շուրջանակի ներսից ու դրսից քերովբեներ, արմավենիներ ու զարդեր քանդակեց, փորագրեց։


Նրա լուսամուտներն ու շրջանակաձև կամարներն էլ առաջինի լուսամուտների ու կամարների նման էին. երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ կանգուն։


նույն չափին էին նաև խցերը, կամարներն ու կամարակապերը։ Նրա շրջանակաձև լուսամուտների ու կամարների երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ։


Երեք պատվարներն ու երեք միջնորմները կանգնած էին իրար դեմ առ դեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ