Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 40:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Նրա լուսամուտներն ու շրջանակաձև կամարներն էլ առաջինի լուսամուտների ու կամարների նման էին. երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ կանգուն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Նրա մեջ պատուհաններ կային շուրջբոլորը, և նրա նախասրահում՝ մյուս պատուհանների պես. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն ունեին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 40:25
9 Խաչաձեւ Հղումներ  

Երեք պատվարներն ու երեք միջնորմները կանգնած էին իրար դեմ առ դեմ։


Գաղտնի լուսամուտներ կային ինչպես խցերի վրա, այնպես էլ գավթի ներքին դռան կամարներին՝ չորս կողմը։ Նաև լուսամուտներ մյուս կամարներին՝ ներսից ու դրսից։ Կամարների վերևում՝ այս ու այն կողմերից, արմավենիներ կային։


նույն չափին էին նաև խցերը, կամարներն ու կամարակապերը։ Նրա շրջանակաձև լուսամուտների ու կամարների երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ։


խցերը, կամարները, կամարակապերը, որոնք ունեին նախորդի չափը, լուսամուտները՝ նրա վրա և շուրջանակի կամարներ. երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ։


անկյուններն ու կամարները, առաստաղները երեք կողմերից վանդակապատ լուսամուտներ ու լուսանցույցներ ունեին՝ նայելու համար։ Թե՛ տաճարը և թե՛ առհասարակ նրա առաստաղները, հատակից մինչև լուսամուտները, տախտակապատ էին։ Լուսամուտները երեքտակ էին՝ նայելու համար,


Ես որպես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, որ հավատում է ինձ, խավարում չմնա։


Այժմ աղոտ ենք տեսնում, ասես հայելու միջով, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմ հանդիման։ Այժմ մասնակի եմ ճանաչում, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես ինքն է ճանաչում ինձ։


Ունենք նաև մարգարեական ավելի հաստատուն խոսքը, որին եթե անսաք, լավ կանեք, քանզի այն մութ տեղում լույս տվող ճրագ է, մինչև օրը լուսանա, և արուսյակը ծագի ձեր սրտերում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ