Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 40:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 նույն չափին էին նաև խցերը, կամարներն ու կամարակապերը։ Նրա շրջանակաձև լուսամուտների ու կամարների երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Եվ նրա խցերը, դրանդիներն ու նախասրահները նույն չափերին համապատասխան էին։ Նրա և նրա նախասրահների մեջ՝ շուրջբոլորը պատուհաններ. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 40:29
15 Խաչաձեւ Հղումներ  

Երեք պատվարներն ու երեք միջնորմները կանգնած էին իրար դեմ առ դեմ։


Եզեկիան ասաց. «Ուրիշ շտեմարաններ և՛ս պատրաստեք Տիրոջ տանը»։


և այնտեղ նրա համար մեծ գանձատուն շինեց։ Դա նախկինում այն տունն էր, որտեղ դնում էին ընծաները, կնդրուկն ու սրբարանի սպասքը և ղևտացիների, երգիչների ու դռնապանների համար սահմանված ցորենի, գինու, ձեթի ու յուղի տասանորդները, ինչպես նաև առաջին բերքի այն բաժինը, որ քահանաների համար էր։


և հրամայեցի մաքրել Տիրոջ գանձատունը, այնտեղ վերադարձրի Տիրոջ տան կայքն ու սպասքը, ընծաներն ու կնդրուկը։


Իսկ Բարուքը Տիրոջ տանը՝ Սափանիա ատենադպրի որդի Գամարիայի գավթում, Տիրոջ տան Նոր դարպասի մուտքի մոտ, ի լուր ամբողջ ժողովրդի՝ մատյանից կարդաց Երեմիայի խոսքերը։


Դռան խցերն իրար դիմաց էին, երեքն այս կողմից, երեքը՝ մյուս։ Երեքն էլ մի չափի էին, կամարներն էլ՝ մի չափի՝ այս և մյուս կողմերից։


Դեմ դիմաց գտնվող խցերի թռիչքը մի կանգուն էր. մի կանգուն՝ այս կողմից, մի կանգուն՝ մյուս կողմից։ Երկու կողմերի խցերը վեցական կանգուն էին։


Գաղտնի լուսամուտներ կային ինչպես խցերի վրա, այնպես էլ գավթի ներքին դռան կամարներին՝ չորս կողմը։ Նաև լուսամուտներ մյուս կամարներին՝ ներսից ու դրսից։ Կամարների վերևում՝ այս ու այն կողմերից, արմավենիներ կային։


Նրա լուսամուտներն ու շրջանակաձև կամարներն էլ առաջինի լուսամուտների ու կամարների նման էին. երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ կանգուն։


խցերը, կամարները, կամարակապերը, որոնք ունեին նախորդի չափը, լուսամուտները՝ նրա վրա և շուրջանակի կամարներ. երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ։


խցերը, կամարներն ու կամարակապերը, չորս կողմի լուսամուտներն ու կամարները. երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ։


մեկ խցի երկարությունը մեկ ձողի հավասար էր, լայնությունը՝ մեկ ձողի հավասար. խցերի միջի կամարները վեց կանգուն էին։ Երկրորդ խուցը լայնքով հավասար էր մեկ ձողի, երկայնքով էլ՝ մեկ ձողի հավասար. կամարը հինգ կանգուն էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ