Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի արքան ասաց Հուդայի արքա Հովսափատին. «Ես կկերպարանափոխվեմ և այդպես կմտնեմ պատերազմ, իսկ դու հագի՛ր իմ հագուստները»։ Իսրայելի արքան կերպարանափոխվեց և մտավ պատերազմի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Ես պետք է ծպտվեմ և հետո գնամ պատերազմ, բայց դու հագի՛ր քո հանդերձները». և Իսրայելի թագավորը ծպտվեց ու գնաց պատերազմ։ |
Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։
և Հերոբովամն իր կնոջն ասաց. «Վե՛ր կաց, կերպարանափոխվի՛ր, որ չիմանան՝ դու Հերոբովամի կինն ես, և գնա՛ Սելով։ Այնտեղ է ապրում Աքիա մարգարեն։ Նա գուշակել է, որ ես պիտի թագավորեմ այս ժողովրդի վրա։
Մարգարեն եկավ և կանգնելով ճանապարհին՝ սպասեց թագավորին ու չճանաչվելու համար շորով կապեց իր աչքը։
Իսրայելի արքան և Հուդայի երկրի արքա Հովսափատը զինավառ նստել էին ամեն մեկն իր աթոռին, Սամարիայի դարպասների մոտ, և բոլոր մարգարեները մարգարեություն էին անում նրանց առջև։
Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Ծպտի՛ր ինձ, որ այդպես մտնեմ պատերազմի մեջ, իսկ դու հագի՛ր իմ պատմուճանը»։ Իսրայելի արքան ծպտվեց և մտավ պատերազմի մեջ։
Սակայն Հովսիան իր երեսը նրանից չշրջեց, այլ հաստատակամ նրա դեմ պատերազմի ելավ։ Նա չանսաց Նեքավովի խոսքերին, որ Տիրոջ բերանից էին, և եկավ պատերազմելու Մակեդդովի դաշտում։
Եթե մարդը թաքնվի թաքստոցում, մի՞թե ես նրան չեմ տեսնի,- ասում է Տերը։ Մի՞թե երկինքն ու երկիրը ես չեմ լցնում,- ասում է Տերը։
Սավուղը ծպտվեց, ուրիշ զգեստներ հագավ ու գնաց երկու մարդկանց հետ։ Նրանք գիշերը հասան կնոջ մոտ։ Սավուղը նրան ասաց. «Դյութությո՛ւն արա և կանչի՛ր նրան, ում որ քեզ կասեմ»։