իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար ասորիների վրա։ Ադերի որդին փախավ ու իր պալատում մի սենյակից մյուս սենյակն էր վազում։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Միքիան ասաց. «Դու ինքդ կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կվազես թաքնվելու համար»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միքիան էլ ասաց նրան. «Ահա կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կմտնես թաքնվելու համար»։ |
իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար ասորիների վրա։ Ադերի որդին փախավ ու իր պալատում մի սենյակից մյուս սենյակն էր վազում։
Իսրայելի արքան ասաց. «Բռնե՛ք Միքիային և հանձնելով Ամովն քաղաքապետին ու արքայորդի Հովասին՝
Երբ տեսնես Ամեսիի որդի Հովսափատի որդի Հեուին, նրան կանչի՛ր իր եղբայրների միջից, մի ներքնասենյա՛կ տար նրան
Դրա համար էլ Զորությունների Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Ահավասիկ ես դրանց ցավեր եմ տալու իբրև կերակուր, դրանց խմեցնելու եմ լեղի ջուր, որովհետև պղծությունը ողջ երկրում տարածվեց Երուսաղեմի մարգարեներից»։
դրա համար Տերն այսպես է ասում. “Ահավասիկ ես դատաստան պիտի տեսնեմ ելիմացի Սամեայի և նրա սերնդի հետ. նրանից չի լինելու որևէ մեկը, որ նստի ձեր մեջ՝ տեսնելու այն բարիքը, որ ես անելու եմ ձեզ,- ասում է Տերը,- քանզի նա Աստծուն հակառակ խոսքեր ասաց”»։
Իմ հորեղբայր Սելովմի որդի Անամայելը Տիրոջ խոսքի համաձայն ինձ մոտ՝ բանտի սրահը, եկավ և ասաց ինձ. «Գնի՛ր իմ ագարակը, որը գտնվում է Անաթովթում՝ Բենիամինի երկրում, որովհետև քեզ է հարմար ձեռք բերել այդ ժառանգությունը, քանզի ավագը դու ես»։ Այն ժամանակ ես հասկացա, որ դա Տիրոջ խոսքն է,
Դրա համար այսպես է ասում Տեր Տերը. «Քո կինն այդ քաղաքում կպոռնկանա, և քո որդիներն ու քո դուստրերը սրով կընկնեն, քո երկիրը լարերով կբաժանվի, դու պիղծ երկրում կվախճանվես, և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։
Մյուս սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների թագավորներ Եվինին, Սուրին, Րոկոմին, Ուրին և Ռոբոքին՝ Մադիամի հինգ թագավորներին։ Սպանվածների հետ սրախողխող արեցին նաև Բեովրի որդի Բաղաամին։
Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կլինեն սուտ ուսուցիչներ, որոնք կորստաբեր հերձվածներ են գաղտագողի մտցնելու և ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու։
Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։