Հովրամն ասաց. «Կառքը լծի՛ր»։ Մարտակառքերը լծեցին, և Իսրայելի արքա Հովրամն ու Հուդայի արքա Օքոզիան՝ ամեն մեկն իր մարտակառքը նստած, Հեուին ընդառաջ գնացին և նրան հասան Նաբոթ Հեզրայելացու կալվածքում։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս դեպքերից հետո այսպիսի մի բան պատահեց. հեզրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս դեպքերից հետո. հեզրայելացի Նաբովթը մի այգի ուներ Հեզրայելում՝ Սամարիայի թագավոր Աքաաբի պալատի մոտ։ |
Հովրամն ասաց. «Կառքը լծի՛ր»։ Մարտակառքերը լծեցին, և Իսրայելի արքա Հովրամն ու Հուդայի արքա Օքոզիան՝ ամեն մեկն իր մարտակառքը նստած, Հեուին ընդառաջ գնացին և նրան հասան Նաբոթ Հեզրայելացու կալվածքում։
Հեուն ասաց իր զինակիր Բադեկարին. «Սրան գցի՛ր Նաբոթ Հեզրայելացու արտը, քանի որ հիշում եմ, որ երբ ես ու դու դրա հայր Աքաաբի հետևից ձի հեծած կողք կողքի գնում էինք, Տերը նրա նկատմամբ այս վճիռը տվեց.
Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։
Տենչում էին հանդերի, հափշտակում էին որբերին և բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։
Բոլոր մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հավաքվեցին միասին և եկան, բանակեցին Հեզրայելի հովիտներում։
Այլազգիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ Իսրայելը բանակեց Հեզրայելի Այենդովրում։