Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Հեուն ասաց իր զինակիր Բադեկարին. «Սրան գցի՛ր Նաբոթ Հեզրայելացու արտը, քանի որ հիշում եմ, որ երբ ես ու դու դրա հայր Աքաաբի հետևից ձի հեծած կողք կողքի գնում էինք, Տերը նրա նկատմամբ այս վճիռը տվեց.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եվ Հեուն ասաց իր զորապետ Բադեկարին. «Վերցրո՛ւ դրան և գցի՛ր հեզրայելացի Նաբովթի կալվածքի ագարակը. արդ հիշի՛ր, թե ինչպես երբ որ ես ու դու, ձիեր հեծած, երկուսով գնում էինք նրա հայր Աքաաբի ետևից, Տերն այս վճիռը տվեց նրա նկատմամբ։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:25
12 Խաչաձեւ Հղումներ  

Այնպես կլինի, որ Ազայելի սրից ազատվածին Հեուն կսպանի, իսկ Հեուի սրից ազատվածին՝ Եղիսեեն։


Այս դեպքերից հետո այսպիսի մի բան պատահեց. հեզրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։


Կխոսես նրա հետ ու կասես. այսպես է ասում Տերը. “Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր նրա ունեցվածքը, ապա դրա համար այսպես է ասում Տերը. “Այն տեղում, որտեղ շներն ու խոզերը լափեցին Նաբոթի արյունը, նույն տեղում լափելու են նաև քո արյունը, և բոզերը լողանալու են քո արյան մեջ”»։


Այս է այն խոսքը, որ Տերն ասել էր Հեուին. «Քո որդիներից միայն մինչև չորրորդ սերունդը պիտի նստի Իսրայելի գահին»։ Եվ այդպես էլ եղավ։


“Ես,- ասաց Տերը,- երեկ տեսա Նաբոթի ու նրա որդիների արյունը. դրա համար ես քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”։ Արդ, վերցրո՛ւ նրան ու նետի՛ր այդ արտը, ինչպես ասել է Տերը»։


Ամոզի որդի Եսայու տեսիլքը բաբելացիների մասին։


Արդ, նրանց ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում Երուսաղեմի իշխաններին ու առաջնորդներին, Իսրայելի ամբողջ տանը, որ նրանց մեջ են բնակվում.


Նինվեի տեսիլքը։ Նավում Եղկեսացու տեսիլքի գիրքը։


Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին իր պատգամաբերի միջոցով։ Ձեր սրտերո՛ւմ դրեք։


որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ