Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ կեսօր եղավ, թեզբացի Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձրաձա՛յն կանչեք, չէ՞ որ աստված է, թերևս զբաղված է կամ գործ է կատարում, կամ գուցե քնած է և զարթնի»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ կեսօր էր դարձել, Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձր ձայնո՛վ կանչեք, քանզի նա աստված է, գուցե խոր մտածության մեջ է կամ զբաղված է և կամ ճանապարհորդում է, գուցե նա քնած է և պիտի զարթնի»։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:27
19 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք առան իրենց տրված զվարակը և այդպես արեցին. նրանք առավոտից մինչև կեսօր դիմելով Բահաղին՝ ասում էին. «Լսի՛ր մեզ, Բահա՜ղ, լսի՛ր մեզ»։ Բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան։ Նրանք ցատկոտում էին իրենց կառուցած զոհասեղանի շուրջը։


Նրանք բարձրաձայն կանչում էին և ըստ իրենց օրենքի՝ սրերով ու գեղարդներով իրենք իրենց կտրատում էին, մինչև որ արյուն հոսեց նրանց մարմնից։


Նա եկավ արքայի մոտ, և արքան հարցրեց նրան. «Միքիա՛, Գաղաադի Ռամաթ քաղաքի դեմ պատերազմելու գնա՞մ, թե՞ տեղում մնամ»։ Միքիան ասաց. «Գնա՛, արքա՛, և հաջողություն կգտնես, և Տերը քաղաքը քո ձեռքը կհանձնի»։


Եթե դու կարծում ես, թե այդ զորքով ես հզորանալու, ապա Տերը քեզ պարտության կմատնի քո թշնամիների առջև, քանի որ Տերն է թե՛ հաղթանակ պարգևողը և թե՛ պարտության մատնողը»։


Ազգերը այնտեղ ելան, ազգերը Տիրոջ, Իբրև վկայություն Իսրայելի՝ Խոստովանելու Տիրոջ անունը։


Ինձ հանեց տառապանքի հորից, կավի ու տիղմի միջից, Ժայռի վրա հաստատեց ոտքերս Եվ ուղղեց իմ ընթացքը։


Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։


պատմե՛ք մեզ, թե վերջում ի՛նչ է լինելու, որ իմանանք. եթե աստվածներ եք՝ բարի՛ն կատարեք, չա՛րը կատարեք, որպեսզի տեղնուտեղը տեսնենք ու զարմանանք,


Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղե՛մ, և հագի՛ր քո բազկի զորությունը, զարթնի՛ր, ինչպես հին օրերում, ինչպես վաղեմի ժամանակներում։ Մի՞թե դու նա չես, որ հատեցիր լայնությունը, վանեցիր վիշապին. Դու այն չե՞ս,


Իսկ դուք, ո՛վ տունդ Իսրայելի, Տերը՝ Աստված, այսպես է ասում. նախ յուրաքանչյուրդ հրաժարվե՛ք ձեր ընթացքից, ապա և լսե՛ք ինձ, իմ սուրբ անունը մի՛ պղծեք ձեր նվերներով ու ձեր ընթացքով,


Այդժամ վերադարձավ աշակերտների մոտ և նրանց ասաց. «Ննջե՛ք այսուհետև և հանգստացե՛ք, որովհետև ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։


Երրորդ անգամ եկավ և նրանց ասաց. «Այսուհետև քնե՛ք և հանգստացե՛ք, քանի որ վախճանը հասել է։ Եկավ ժամը, և ահա Մարդու Որդին մատնվում է մեղավորների ձեռքը։


Ապա ավելացրեց. «Աստծու պատվիրանը լավ եք անարգում, որպեսզի ձեր ավանդությունը հաստատեք։