Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ26 Նրանք առան իրենց տրված զվարակը և այդպես արեցին. նրանք առավոտից մինչև կեսօր դիմելով Բահաղին՝ ասում էին. «Լսի՛ր մեզ, Բահա՜ղ, լսի՛ր մեզ»։ Բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան։ Նրանք ցատկոտում էին իրենց կառուցած զոհասեղանի շուրջը։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ26 Նրանք վերցրին իրենց տրված զվարակը, պատրաստեցին և կանչեցին Բահաղի անունը առավոտից մինչև կեսօր՝ ասելով. «Ո՜վ Բահաղ, պատասխա՛ն տուր մեզ». բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխանող, և ցատկոտում էին իրենց շինած զոհասեղանի մոտ։ Տես գլուխը |
Ոսկերչի ձեռքը ճարտար վարպետի գործ է արել. կապույտ ու ծիրանի են հագցնում նրանց, բայց նրանք չեն կարող գնալ, այլ պետք է բարձվելով տարվեն. ոտքով մի քայլ էլ չեն փոխի, ոչ էլ իրենք իրենց կարող են բարձրանալ այն բանի վրա, որով տանում են։ Մի՛ վախեցեք նրանցից, որովհետև չարություն չեն անում, բայց բարություն էլ չկա նրանց մեջ։