Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց հանուն քո հայր Դավթի քո կենդանության ժամանակ չեմ անի դա, այլ որդո՛ւդ ձեռքից կխլեմ թագավորությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միայն թե քո կյանքի օրերին չեմ անելու քո հայր Դավթի պատճառով, այլ այն պիտի խլեմ քո որդու ձեռքից։ |
Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։
Երբ Տերը կործանեց շրջակայքի բոլոր քաղաքները, հիշեց Աբրահամին և փրկեց Ղովտին, երբ կործանում էր այն քաղաքները, որտեղ Ղովտն էր բնակվում։
Տերն ասաց Սողոմոնին. «Քանի որ այդպես վարվեցիր՝ չպահեցիր իմ հրամաններն ու պատվիրանները, որ պատգամել էի քեզ, ես քո ձեռքից անպայման կխլեմ թագավորությունը և այն կտամ քո ծառային։
Ամբողջ թագավորությունը չեմ խլի, այլ հանուն իմ ծառա Դավթի և իմ ընտրած Երուսաղեմ քաղաքի՝ մեկ ցեղ կթողնեմ քո որդուն»։
Նա ասաց Հերոբովամին. «Ա՛ռ քեզ տասը կտոր, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. “Ահա ես Սողոմոնի թագավորությունը պիտի պատառոտեմ և քեզ պիտի հանձնեմ տասը ցեղ,
իսկ երկու ցեղը թող նրան մնա հանուն իմ ծառա Դավթի և հանուն Երուսաղեմ քաղաքի, որն ընտրեցի Իսրայելի բոլոր ցեղերին պատկանող քաղաքների միջից։ Եվ սա այն բանի փոխարեն,
Բայց ես թագավորությունը չխլեցի նրա ձեռքից, այլ թույլ տվեցի, որ նա թագավորի իր կյանքի բոլոր օրերում հանուն իմ ծառա Դավթի, որին ընտրեցի, և որը պահեց իմ պատվիրաններն ու իմ օրենքները։
«Տեսա՞ր, որ զղջաց իմ առջև։ Եվ քանի որ իմ առջև ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի իր կենդանության օրոք, այլ նրա որդո՛ւ օրոք չարիք կթափեմ նրա տան վրա»։
“Ահա կգան օրեր, և քո տան մեջ ինչ որ կա, և ինչ որ կուտակել են քո հայրերը մինչև այսօր, կտարվեն Բաբելոն. ոչինչ չի մնա”։ Այս է Տիրոջ ասած խոսքը.
Եզեկիան ասաց Եսայուն. «Բարի է Տիրոջ ասած խոսքը»։ Եվ ասաց. «Խաղաղություն ու ապահովություն թող լինի իմ օրերում»։
սակայն Տերը չկամեցավ ոչնչացնել Հուդայի երկիրն իր ծառա Դավթի սիրուն, որովհետև նրան և նրա սերնդին խոստացել էր ճրագ տալ միշտ։
Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,