Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Տերն ասաց Սողոմոնին. «Քանի որ այդպես վարվեցիր՝ չպահեցիր իմ հրամաններն ու պատվիրանները, որ պատգամել էի քեզ, ես քո ձեռքից անպայման կխլեմ թագավորությունը և այն կտամ քո ծառային։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ Տերն ասաց Սողոմոնին. «Որովհետև այսպիսի բան է լինում քեզ մոտ, և դու չպահեցիր իմ ուխտը և քեզ հրամայած իմ կանոնները, ես, անշուշտ, քեզնից պիտի խլեմ թագավորությունը և այն պիտի տամ քո ծառային։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:11
16 Խաչաձեւ Հղումներ  

Բայց հանուն քո հայր Դավթի քո կենդանության ժամանակ չեմ անի դա, այլ որդո՛ւդ ձեռքից կխլեմ թագավորությունը։


Իր արքայի դեմ ձեռք բարձրացրեց նաև Սարիրա քաղաքից Եփրեմի ցեղից Նաբատի որդի Հերոբովամը՝ Սողոմոնի մի ծառայի այրի կնոջ որդին. նրա մոր անունը Սարուա էր՝ մի այրի կին։


Այդ ժամանակ Հերոբովամը ելավ Երուսաղեմից, և ճանապարհին նրան հանդիպեց սիլովնացի Աքիա մարգարեն ու ճանապարհից մի կողմ քաշեց նրան։ Աքիան նոր հագուստ էր հագել, և դաշտում նրանք երկուսով էին։


Նա ասաց Հերոբովամին. «Ա՛ռ քեզ տասը կտոր, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. “Ահա ես Սողոմոնի թագավորությունը պիտի պատառոտեմ և քեզ պիտի հանձնեմ տասը ցեղ,


Երբ ողջ Իսրայելը լսեց, որ Հերոբովամը վերադարձել է, մարդ ուղարկեցին, կանչեցին նրան ու թագավոր օծեցին Իսրայելի վրա։ Ոչ ոք չհարեց Դավթի տանը, բացի Հուդայի ու Բենիամինի ցեղերից։


Նրանց հայրերի հետ Աստծու կնքած ուխտերը, դաշինքներն ու վկայությունները նրանք չպահեցին, գնացին սնոտի աստվածների հետևից, և իրենք էլ իրենց շրջապատող ազգերի նման սնոտի աստվածներ պաշտողներ դարձան։ Մինչդեռ Տերը պատվիրել էր, որ չնմանվեն նրանց։


Թեև Դավթի տունը գոյություն ուներ, նրանք Իսրայելի թագավոր նստեցրին Նաբատի որդի Հերոբովամին, և Հերոբովամը Իսրայելին արգելեց ընթանալ Տիրոջ ճանապարհով, նրանց մեծ մեղքեր գործել տվեց։


Տե՛ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը քո անվան համար։ Թող հեթանոսները երբեք չասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը», Այլ մեր աչքի առջև թող հայտնի լինի հեթանոսներին Քո ծառաների արյան վրեժը, որ հեղվեց։


չեն տեսնի այն երկիրը, որ ես խոստացա նրանց հայրերին։ Այլ այս երկիրը կտամ նրանց որդիներին, որ այստեղ՝ ինձ հետ են, անտեղյակ են չարին ու բարուն, անփորձ մանուկներ են։ Եվ բոլոր նրանք, ովքեր բարկացրին ինձ, այդ երկիրը չեն տեսնի։


Ես՝ Տերս, ասացի, մի՞թե այդպես չեմ վարվելու իմ վրա ելած այս չար ժողովրդի նկատմամբ։ Այս անապատում պիտի հյուծվեն և այստեղ էլ պիտի մեռնեն”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ