Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Նա ասաց Հերոբովամին. «Ա՛ռ քեզ տասը կտոր, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. “Ահա ես Սողոմոնի թագավորությունը պիտի պատառոտեմ և քեզ պիտի հանձնեմ տասը ցեղ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Եվ Հերոբովամին ասաց. «Տասը կտոր վերցրո՛ւ քեզ համար, քանզի այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ահա ես պիտի Սողոմոնի ձեռքից խլեմ թագավորությունը և տասը ցեղ տամ քեզ,

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:31
9 Խաչաձեւ Հղումներ  

Հուդան պատասխանեց Իսրայելին՝ ասելով. «Որովհետև արքան մեզ ավելի հարազատ է։ Եվ ինչո՞ւ եք դժգոհ այդ բանի համար։ Մի՞թե արքան մեզ կերակրել է կամ մեզ պարգևնե՞ր է տվել և կամ մեր բե՞ռն է կրել»։


Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև Տերն էր խոտորել նրան, որպեսզի Տերը հաստատեր իր այն խոսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամի վերաբերյալ։


և Հերոբովամն իր կնոջն ասաց. «Վե՛ր կաց, կերպարանափոխվի՛ր, որ չիմանան՝ դու Հերոբովամի կինն ես, և գնա՛ Սելով։ Այնտեղ է ապրում Աքիա մարգարեն։ Նա գուշակել է, որ ես պիտի թագավորեմ այս ժողովրդի վրա։


ես թագավորությունը խլեցի Դավթի տնից ու քեզ հանձնեցի, սակայն դու չեղար իմ ծառա Դավթի նման, որը պահում էր իմ պատվիրանները և իր ամբողջ սրտով հետևում էր ինձ, որպեսզի իմ աչքին հաճելի երևացածն անի։


Թեև Դավթի տունը գոյություն ուներ, նրանք Իսրայելի թագավոր նստեցրին Նաբատի որդի Հերոբովամին, և Հերոբովամը Իսրայելին արգելեց ընթանալ Տիրոջ ճանապարհով, նրանց մեծ մեղքեր գործել տվեց։


Արքան չլսեց ժողովրդին, որովհետև կործանումն Աստծուց էր սահմանված, որպեսզի Տերը հաստատի սիլովնացի Աքիայի բերանով իր ասած խոսքերը Նաբատի որդի Հերոբովամի մասին։


Սամուելը երեսը դարձրեց, որ գնա, բայց Սավուղը բռնեց նրա թիկնոցի ծայրից ու պատռեց այն։


Սամուելն ասաց նրան. «Տերն այսօր քո վրայից վերցրեց Իսրայելի թագավորությունը և այն տալու է քեզանից լավ մեկին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ