Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 «Տեսա՞ր, որ զղջաց իմ առջև։ Եվ քանի որ իմ առջև ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի իր կենդանության օրոք, այլ նրա որդո՛ւ օրոք չարիք կթափեմ նրա տան վրա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 «Տեսնո՞ւմ ես, որ Աքաաբն իրեն խոնարհեցրեց իմ առաջ, և որովհետև նա իրեն խոնարհեցրեց իմ առաջ, ես էլ չարիք չեմ բերելու նրա կյանքի օրերին, այլ նրա տան վրա չարիք կբերեմ նրա որդու օրերին»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:29
27 Խաչաձեւ Հղումներ  

Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։


Կա՞ այլ Աստված քեզ նման, որ ջնջում է անօրենությունները, անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները և չի պահում իր բարկությունը՝ որպես վկայություն, քանի որ ողորմություն կամեցող է։


և Հեուն ասաց նրանց. «Ցա՛ծ գցեք դրան»։ Ցած նետեցին այդ կնոջը. նրա արյունը պատերի ու ձիերի վրա ցայտեց, և ձիերը ոտքի կոխան արեցին նրան։


Եվ Հեուն կոտորեց Հեզրայելում Աքաաբի տնից մնացած բոլոր մարդկանց, նրա բոլոր մեծամեծներին, հարազատներին, քրմերին, այնպես որ նրանցից ոչ մեկին կենդանի չթողեց։


Թե՞ արհամարհում ես նրա անսահման բարությունը, ներողամտությունն ու համբերությունը. չգիտե՞ս, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։


Չե՞ս տեսնում, թե ինչե՛ր են անում դրանք Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի ճանապարհներին.


Որպեսզի ճանաչեն քո ճանապարհները երկրում Եվ փրկությունդ՝ բոլոր ազգերում։


Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Մինչև ե՞րբ չես պատկառելու ինձնից։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որպեսզի պաշտեն ինձ։


Եվ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտա քո տուն, ոտքերիս համար ջուր չտվեցիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց ոտքերս և իր մազերով սրբեց։


Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,


Տերը Աքաաբի մասին ասաց իր ծառա Եղիային.


Երեք տարի պատերազմ չեղավ Ասորիքի ու Իսրայելի միջև։


քանի որ քո սիրտը փափկեց, դու խոնարհ գտնվեցիր Տիրոջ առջև, երբ լսեցիր, թե ի՛նչ է ասվել Երուսաղեմի և նրա բնակիչների մասին, թե լինելու է ավերածություն ու անեծք, և պատառոտեցիր քո հանդերձները, լաց եղար իմ առջև, իսկ ես լսեցի այդ,- ասում է Տերը,-


Երբ Տերը տեսավ, որ զղջացին, ասաց Սամեային. «Նրանք զղջացին, ուրեմն նրանց չեմ կործանի, կարճ ժամանակով նրանց հանգիստ կթողնեմ և իմ զայրույթը Երուսաղեմի վրա չեմ թափի։


Բայց հանուն քո հայր Դավթի քո կենդանության ժամանակ չեմ անի դա, այլ որդո՛ւդ ձեռքից կխլեմ թագավորությունը։


Հեուն քաշեց աղեղը, հարվածեց Հովրամի թիկունքի մեջտեղը. նետը մտավ նրա սիրտը, և նա ընկավ ծնկների վրա։


Աքաաբը Սամարիայում յոթանասուն որդի ուներ։ Հեուն նամակ գրեց և ուղարկեց Սամարիա նրա իշխաններին, ծերերին և Աքաաբի որդիների դաստիարակներին։ Այդտեղ ասված էր.


Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքն արեց, և ամեն ինչ իմն է,- ասում է Տերը.- ու ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։


Տիրոջ պատգամնե՛րը լսեք դուք, որ դողում եք նրա խոսքերից։ «Մեր եղբայրներ» ասացե՛ք ձեր ատելիներին և ձեզ զզվանք պատճառողներին, որպեսզի փառավորվի Տիրոջ անունն ու այն երևա ձեր ուրախության մեջ, և նրանք ամաչեն։


Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ յուրաքանչյուրը դարձավ իր չար ճանապարհներից, և Աստված զղջաց չարիքների համար, որ ասել էր, թե կաներ նրանց, բայց չարեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ