Բ ՕՐԵՆՔ 9:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես վախենում էի նրա բարկությունից ու զայրույթից, որովհետև Տերը բարկացել էր ձեզ վրա ձեզ կոտորելու աստիճան։ Տերն այս անգամ էլ լսեց ինձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև վախեցա այն սոսկալի բարկությունից, որով Տերը բարկացավ ձեզ վրա՝ ձեզ կոտորելու համար։ Սակայն Տերն այդ անգամ էլ լսեց ինձ։ |
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Քո այդ ասածն էլ կկատարեմ, որովհետև շնորհ գտար իմ առաջ, և քեզ ավելի եմ գնահատում, քան մյուսներին»։
Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես քեզ հետ ուխտ եմ կապում։ Քո ողջ ժողովրդի առաջ այնպիսի հրաշքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն կատարվել, և ողջ ժողովուրդը, որոնց մեջ դու ես, տեսնելու է Տիրոջ գործերը։ Որովհետև իմ արածները ձեզ համար զարմանալի պիտի լինեն։
Եվ ես քառասուն օր ու քառասուն գիշեր մնացի լեռան վրա, և այս անգամ էլ Տերը լսեց ինձ ու չկոտորեց ձեզ։
Այն ժամանակ Տերը խիստ կզայրանա ձեզ վրա, արգելք կդնի երկնքի վրա, անձրև չի լինի, հողն իր բերքը չի տա, և դուք շատ արագ կկորչեք այս բարեբեր երկրից, որ Տերը տվել է ձեզ։