Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 9:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Քորեբում բարկացրիք Տիրոջը, և Տերը զայրացավ ձեզ կոտորելու աստիճան,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Քորեբում էլ բարկացրիք Տիրոջը, և Տերը բարկացավ, որ կորստյան մատնի ձեզ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 9:8
7 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ մենք, անտեսելով քո օրենքները, դարձյալ խոտորվեցինք և խառնակվեցինք երկրի հեթանոսների աղտեղությունների հետ, սակայն դու չբարկացար և չոչնչացրիր մեզ այն աստիճան, որ ոչ մի զավակ կամ արմատ չմնար։


Տախտակներն Աստծու գործն էին, տախտակների վրա դրոշմած գիրը՝ Աստծու գիրը։


Եվ այն անապատում Իսրայելի տանն ասացի. “Իմ հրամաններո՛վ շարժվեք”, բայց չշարժվեցին։ “Իմ օրենքները պահե՛ք՝ գործադրելով դրանք, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի”։ Սակայն Իսրայելի տունն ինձ դառնացրեց անապատում։ Իմ հրամաններով չշարժվեցին, իմ օրենքները մերժեցին, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Իմ շաբաթները սաստիկ պղծեցին։ Եվ ասացի, որ անապատում նրանց վրա իմ զայրույթն եմ թափելու՝ նրանց ոչնչացնելու համար։


«Տերը՝ մեր Աստվածը, մեզ ասաց Քորեբում. “Բավական է որքան բնակվեցիք այս լեռան վրա։


Ես վախենում էի նրա բարկությունից ու զայրույթից, որովհետև Տերը բարկացել էր ձեզ վրա ձեզ կոտորելու աստիճան։ Տերն այս անգամ էլ լսեց ինձ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ