քանզի նրանք քո ժողովուրդն են և քո ժառանգությունը, որոնց դուրս բերեցիր Եգիպտոսից՝ երկաթի հնոցի միջից։
Բ ՕՐԵՆՔ 4:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ ձեզ Աստված վերցրեց ու հանեց երկաթե հնոցից՝ Եգիպտոսից, որպեսզի լինեք իր սեփական ժողովուրդը, ինչ որ ե՛ք այսօր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ Տերը ձեզ առավ և ձեզ դուրս հանեց Եգիպտոսից՝ երկաթե այդ հնոցից, որպեսզի լինեք իր սեփական ժողովուրդը, ինչպես որ այսօր եք։ |
քանզի նրանք քո ժողովուրդն են և քո ժառանգությունը, որոնց դուրս բերեցիր Եգիպտոսից՝ երկաթի հնոցի միջից։
Տիրոջ ձայնը ծնում է եղջերուներին, Մերկացնում է անտառները։ Նրա տաճարում են բոլոր նրանք, ովքեր գովերգում են նրա փառքը։
ու դառնացնում էին նրանց կյանքը տաժանակիր աշխատանքով՝ կավագործությամբ, աղյուսաշինությամբ ու դաշտային զանազան գործերով։ Բոլոր գործերում նրանց ծառայեցնում էին ստրկաբար։
ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն Տերը մեզ հետ թող շարժվի, որովհետև այս ժողովուրդը խստապարանոց է։ Դու կներես մեր անօրենություններն ու մեղքերը, և մենք կլինենք քոնը»։
Ձեզ պիտի վերցնեմ որպես իմ ժողովուրդը և պիտի լինեմ ձեր Աստվածը, և պիտի իմանաք, որ ես՝ Տերը, ձեր Աստվածն եմ, որ ձեզ հանելու եմ եգիպտացիների բռնությունից
Տեսիլք անապատում նեղության և տառապանքի մեջ գտնվող չորքոտանիների մասին։ Առյուծն ու առյուծի կորյունը և իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը էշերին բարձած և իրենց հարստությունը ուղտերի վրա դրած, գնում են մի ազգի մոտ, որից իրենց օգուտ ու օժանդակություն չի լինելու, այլ ամոթ ու նախատինք։
որ ավանդել եմ ձեր հայրերին այն օրը, երբ նրանց հանում էի եգիպտացիների երկրից՝ երկաթի հնոցից՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին և ինչ որ պատվիրեմ ձեզ, կատարե՛ք ըստ ամենայնի, և դուք իմ ժողովուրդը կլինեք, իսկ ես՝ ձեր Աստվածը”։
Նրանով նաև ժառանգորդ դարձանք՝ նախապես հրավիրվելով, ըստ Աստծու մտադրության, որ ամեն ինչ հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն,
լուսավոր դարձնի ձեր սրտի աչքերը, որպեսզի իմանաք, թե ի՛նչ է այն հույսը, որին հրավիրեց ձեզ, ինչքա՜ն ճոխ է նրա փառավոր ժառանգությունը սրբերի մեջ,
որովհետև դուք Տիրոջ՝ ձեր Աստծու սուրբ ժողովուրդն եք։ Տերը՝ ձեր Աստվածը, երկրի վրա ապրող բոլոր ազգերից քեզ է ընտրել՝ լինելու իր սեփական ժողովուրդը»։
Տերը նույնպես, ինչպես որ խոստացել էր, այսօր քեզ ընտրեց՝ լինելու իր սեփական ժողովուրդը, պահելու նրա բոլոր պատվիրանները
Որովհետև դու սուրբ ժողովուրդ ես և պատկանում ես Տիրոջը՝ քո Աստծուն, և Տերը՝ քո Աստվածը, քեզ ընտրեց՝ երկրի վրա ապրող մնացած բոլոր ազգերից՝ լինելու իր սեփական ժողովուրդը։
Տիրոջ առջև աղոթք անելով՝ ասացի. “Տե՛ր, Տե՛ր, աստվածների՛ թագավոր, մի՛ կոտորիր քո ժողովրդին ու քո բաժինը, որին փրկեցիր քո մեծ զորությամբ, որին դուրս բերեցիր Եգիպտոսից քո մեծ զորությամբ և կարող ձեռքով ու բարձր բազկով։
Սրանք քո ժողովուրդն են ու քո ժառանգությունը, որոնց քո մեծ զորությամբ ու բարձր բազկով դուրս բերեցիր եգիպտացիների երկրից”»։
որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։