Բ ՕՐԵՆՔ 32:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Բարձրյալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, երբ սփռեց Ադամի որդիներին, ազգերի սահմանները սահմանեց ըստ Աստծու հրեշտակների թվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Բարձրյալը ազգերին ժառանգություն բաժանեց Եվ սփռեց Ադամի որդիներին, Ազգերի սահմանները դրեց Ըստ Իսրայելի որդիների թվի. |
Եբերը ծնեց երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք երկիրը տրոհվեց, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր։
Լեռներից եմ տեսնում նրան, բլուրների բարձունքից եմ նայում նրան։ Ահա կա մի ժողովուրդ, որ առանձին պիտի բնակվի, ազգերի մեջ չպիտի դասվի։
որ լսել է Աստծու պատգամները և հմուտ է Բարձրյալի գիտությանը, քնի մեջ բաց աչքերով է տեսել Աստծու տեսիլը։
Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,
Իսրայելը թող բնակվի ապահով ու առանձին, Հակոբի աղբյուրը թող հոսի առանձին դեպի ցորենի ու գինու երկիրը, իսկ երկինքը նրա համար ցողի շտեմարան թող լինի։