19 Նրանց է միայն տրվել երկիրը, և ոչ մի օտարածին նրանց մեջ չի մտել։
19 Երկիրը միայն նրանց տրվեց, ու նրանց մեջ մի օտարական չանցավ։
Երբ Բարձրյալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, երբ սփռեց Ադամի որդիներին, ազգերի սահմանները սահմանեց ըստ Աստծու հրեշտակների թվի։
Այս է Նոյի որդիների սերնդաբանությունն ըստ իրենց տոհմերի։ Ջրհեղեղից հետո սրանցից երկրի վրա սփռվեցին ազգերի ճյուղերը։
Եբերը ծնեց երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք երկիրը տրոհվեց, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր։
ինչ որ իմաստուններն են ասում, ինչ որ չեն թաքցրել նրանց հայրերը։
Ամբարիշտի ամբողջ կյանքը հոգսերով է անցնում, տարիները բռնակալ մարդուն հաշվով են տրված։
Միայն Տերն էր առաջնորդում նրանց, և նրանց հետ օտար աստված չկար։